Հյուրանոց՝ սուր զգացողությունների սիրահարների համար.նման բնակարանի տեսքից շունչդ կտրվում է
ԼԱՅՖՏարբեր կազմակերպությունների միջև մրցակցությունը ամեն օր թեժանում է: Այդ պատճառով էլ ավելանում են այն հյուրանոցները, որոնց տերերը աշխատում են զարմացնել իրենց հյուրերին,-գրում է Past.am-ը:
Նման օրիգինալ հյուրանոցներից է Պերուում գտնվող Natura Vive Skylodge Adventure Suite-ը:
Հյուրանոցի համարներից յուրաքանչյուրը հատուկ պատիճ է, որն ամրացված է ավելի քան 120 մետր բարձրությամբ ժայռին: Կարելի է համոզված ասել, որ այստեղ մեկ գիշեր անցկացնելը անմոռանալի զգացողություններ կպարգևի ձեզ:
Այստեղ գիշերել կարող են հիրավի երկաթյա նյարդեր ունեցողները:

Այս պատիճները կառուցված են հատուկ գերամուր պոլիկարբոնատից ու աերոտիեզերական ալյումինից:

Բոլոր այցելուների անվտանգությունը երաշխավորված է:

Սենյակի չափերն են 7,3х2,5 մ-ի վրա:

Ցնցուղ ընդունել չեք կարողանա, սակայն կա բիոզուգարան ու լվացարան:


Հյուրանոցին հասնելը հեշտ գործ չէ:




