ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունից հիշեցրել են, որ հայ-իրանական սահմանին շուրջօրյա ռեժիմով շարունակում է գործել Նուրդուզ - Ագարակ անցակետը: Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար արտասահմանյան կամ ներքին անձնագրերով:
Նախնական ծանուցումներ չեն պահանջվում: Հայաստանում դեսպանության հյուպատոսական բաժնի հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով ՝ +374 (10) 589 843, ինչպես նաև էլեկտրոնային փոստով՝ [email protected]. Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում կապի համար հասանելի է դեսպանության արտակարգ հեռախոսահամարը ՝ +374 (77) 495 001:
Հետևեք մեզ՝ այստեղ



