Եվրոպայի ներդրումային բանկը 150 մլն եվրո կհատկացնի Վրաստանի ենթակառուցվածքի զարգացմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի ներդրումային բանկը (EIB)150 մլն եվրո կհատկացնի Վրաստանի ենթակառուցվածքի զարգացմանը. ֆինանսական պայմանագրերն ստորագրել են հանրապետության ֆինանսների նախարար Նոդար Խադուրին եւ բանկի փոխնախագահ Լասլո Բարանիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Վրաստանի ֆիննախին:
EIB-ը 100 մլն լարի կհատկացնի «Վրաստանի քաղաքների եւ ենթակառուցվածքի զարգացման նախագծին», որի շրջանակներում երկրի տարբեր տարածաշրջաններում կիրականացվեն ոչ մեծ նախագծեր: Այդ միջոցներով կնորոգվեն ճանապարհներ, փողոցներ, ջրամատակարարման համակարգեր ու կոյուղիներ, կվերականգնվի հեղեղումից տուժած Թբիլիսիի ենթակառուցվածքը: Նախագծի շրջանակներում նաեւ պլանավորված Է բարձրլեռնային առողջարանների զարգացումը: Նախագիծը նախատեսվում Է ավարտել 2019 թվականին:
Բացի այդ, EIB-ը կմասնակցի Զեմո Օսիաուրի-Չումատելետի ավտոճանապարհի 14,1-կիլոմետրանոց հատվածի շինարարությանը, որը կառուցվում Է Արեւելք-Արեւմուտք տարանցիկ մայրուղու արդիականացման շրջանակներում: Մասնավորապես, Եվրոպայի ներդրումային բանկը 49,45 մլն եվրո կհատկացնի այդ ճանապարհի 5,8-կիլոմետրանոց տեղամասի շինարարությանը:
Եվրոպայի ներդրումային բանկը կապիտալ ներդրումներ Է իրականացնում ջրային եւ ճանապարհային ենթակառուցվածքում, Էներգետիկայի ոլորտում, գյուղատնտեսության, առողջապահության եւ կրթության բնագավառներում: Բանկի տարածաշրջանային գրասենյակը Վրաստանում բացվել Է 2015 թվականի ապրիլին:



