ԱՄՆ-ն հայտարարել է, որ իրանական ուժերին չի հաջողվել խոցել USS Abraham Lincoln ավիակիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ իրանական ուժերին չի հաջողվել խոցել USS Abraham Lincoln ավիակիրը։
«Իրանի ԻՀՊԿ-ն պնդում է, թե բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել USS Abraham Lincoln ավիակրին։ ՍՈՒՏ Է։
Ավիակիրը չի խոցվել։ Արձակված հրթիռները նույնիսկ չեն մոտեցել դրան։ Ավիակրից շարունակում են օդ բարձրանալ ինքնաթիռները՝ ի պաշտպանություն CENTCOM-ի անդադար արշավի, որն ուղղված է ամերիկացի ժողովրդի պաշտպանությանը՝ իրանական վարչակարգի կողմից բխող սպառնալիքների վերացման միջոցով»,- ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել էր, որ չորս հրթիռով հարվածել է ամերիկյան ավիակրին։
Հետևեք մեզ՝ այստեղ



