Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏարածաշրջանային պայթյունն այս երկու օրերին տարբեր դիտանկյուններից մեկնաբանվեց, սակայն հայերիս համար կարևոր հանգամանքներից է նաև պատերազմող գոտիներում հայկական համայնքների, ինչպես նաև` պատմական, հոգևոր, կրթական, մշակութային արժեքների խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Առանց այդ էլ Մերձավոր Արևելքում վերջին 10-15 տարիներին տեղի ունեցած տարբեր էսկալացիաների, պատերազմների հետևանքով ծանր կորուստներ են եղել և Իրանի շուրջ վերջին արյունալի իրադարձություններն էլ գալիս են լրացնելու ծանր մտահոգություններս:
Այս օրերի իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի, այդ թվում` Հայաստանի վրա»,-գրել է Աբրահամյանը։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



