ԱԹՍ-ի հարձակումը կաթվածահար է արել «Արամկոյի»՝ ամենամեծ նավթավերամշակման գործարանի աշխատանքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարտի 2-ին անօդաչու թռչող սարքի հարձակումը կաթվածահար է արել Սաուդյան «Արամկոյի»՝ Ռաս Տանուրա նավահանգստում տեղակայված ամենամեծ նավթավերամշակման գործարանի աշխատանքը։
Չնայած հրդեհը տեղայնացվել է, կառույցի գործունեությունը լիովին դադարեցվել է։ Որոշումը կայացվել է Պարսից ծոցի ափին տեղակայված օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ «Օրական 550,000 բարել հզորությամբ նավթավերամշակման գործարանը երկուշաբթի օրը փակվել է որպես նախազգուշական միջոց՝ վնասը գնահատելու համար», - հաղորդում է Bloomberg-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



