Ջաբրաիլովի տեսանյութը հայտնվել է համացանցում նրա մահից մի քանի ժամ առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
РЕН ТВ-ն հրապարակել է Մոսկվայի էլիտար բնակելի համալիրի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ վիրավորվել է ռուս գործարար և բարերար Ումար Ջաբրաիլովը։
Կադրերում երևում է, թե ինչպես է գործարարը մահից կարճ ժամանակ առաջ լքում իր բնակարանը։ Նա նստում է տաքսի բնակարանային համալիրի մոտ և հեռանում անհայտ ուղղությամբ։
Մի քանի ժամ անց տղամարդը վերադառնում է բնակարան, որտեղ ավելի ուշ վիրավորվել էր։
Հիշեցնենք, որ Ջաբրաիլովը վիրավորվել էր երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում։ Նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր։
Մահվան նախօրեին գործարարը հրապարակեց իր վերջին տեսանյութը իր Telegram ալիքում։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



