1 զnհ, 1 վիրավոր․ բախվել են «Nissan»-ը ու «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փետրվարի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Միհրան Ե․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Ռոման Պ․-ի վարած «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդը և ուղևորը, Սյունիքի մարզի բնակիչ 34-ամյա Սարուխան Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով փետրվարի 28-ին, «Կապան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում վիրավորներից Միհրան Ե․-ն գիտակցության չգալով մահացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



