Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կոճակաճեղք, որը նախատեսված չէ... կոճկելու համար. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում ենք՝ բոլորն էլ նկատած կլինեն մի անսովոր դետալ դասական կոստյումի պիջակի վրա: Խոսքը շրջած օձիքի՝ լացկանի վրայի լրացուցիչ կոճակաճեղքի մասին է, որը տեսականորեն պետք է որ նախատեսված լինի կոճկելու համար, սակայն համապատասխան կոճակ, ինչքան էլ փնտրեք, չեք գտնի: Ի դեպ, առավել ուշադիրներն այդ լրացուցիչ կոճակաճեղքը կարող են նկատել նաև վերարկուների, բուշլատների, որսորդական բաճկոնների և որոշ այլ տեսակի վերնազգեստների վրա ևս: Եվ, ուրեմն, ինչո՞ւ են արտադրողները ժամանակ վատնում այդ չկոճկվող կոճակաճեղքի ստեղծման վրա:

Ի սկզբանե՝ 19-րդ դարում, օձիքները տղամարդկանց պաշտոնական կոստյումների տարրեր էին, ավելի ճիշտ՝ վերարկուի կամ ֆրակի մի մասը։ Այդ վերնազգեստները ունեին բարձր օձիքներ, որոնք սովորաբար կոճկվում էին մինչև վիզը: Սակայն խնջույքների կամ տոնակատարությունների ժամանակ, երբ հնարավոր էր հանգստանալ, մարդիկ մի քանի կոճակ արձակում էին, իսկ օձիքները շրջում էին, այսինքն՝ վերածում շրջված օձիքների՝ լացկանների։ Անգլերենում «լացկանը» (лацкан) lapel–ն է՝ տերմին, որն առաջացել է հին անգլերեն leappa բառից, որն էլ իր հերթին նշանակում է «հագուստի ներսի կողմ»։

1860-ականների վերջին լացկանը դարձավ կոստյումի ավելի տարածված և ծանոթ տարր, ընդ որում՝ արդեն այդ վերնազգեստները մինչև վերջ չէին կոճկում, այլ կրում էին շրջած օձիքներով։ Այդ նորամուծությունը թույլ էր տալիս ցուցադրել ժիլետն ու վերնաշապիկը՝ այն կրողի տեսքին ավելացնելով ավելի անհատականություն և ոճ: Այդ ժամանակվանից էլ լացկանները դարձել են տղամարդկանց նորաձևության անբաժանելի տարրը՝ ենթարկվելով ձևի, չափի և նյութի բազմաթիվ փոփոխությունների, սակայն պահպանել են իրենց հիմնական գործառույթը, այն է՝ լրացնել կոստյումի ուրվագիծը և նրբագեղություն հաղորդել հագուստին:

Լրացուցիչ կոճակաճեղք միշտ էլ եղել է կոստյումի լացկանի ձախ կողմում հենց դրանց հայտնվելու պահից։ Միայն թե, եթե սկզբում դա անհրաժեշտ էր, որպեսզի տղամարդիկ կարողանան ամբողջությամբ կոճկել օձիքը և տաքանալ ցուրտ եղանակին, ապա այսօր այն ունի այլ գործառույթ, թեև դա ոչ ամենաանհրաժեշտ գործառույթն է։ Այդ կոճակաճեղքին կարելի է ամրացնել, օրինակ՝ ծաղիկ: Այդ միտումը նորաձևության մեջ է մտցվել սաքսոնական արքայազն Ալբերտի կողմից: Նա որոշել էր իր հարսանիքին ներկայանալ կոստյումի վրա ամրացված ծաղիկի տեսքով աքսեսուարով:

Բացի այդ, ժամանակակից նորաձևության սիրահարները հաճախ այդ կոճակաճեղքը օգտագործում են տարբեր բրոշների կամ կրծքանշանների համար՝ իրենց տեսքը ավելի հետաքրքիր կամ նվազ պաշտոնական դարձնելու համար: Բայց իրականում կոստյումի լացկանի վրայի այդ լրացուցիչ կոճակաճեղքը ներկայում ռուդիմենտ է. արտադրողները դա ստեղծում են բացառապես այն պատճառով, որ դա պատմականորեն եղել է:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց