Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման Աբովյան
ԲԼՈԳԱրման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նիստը նախագահող մեկ այլ ՔՊ-ականի հետ «Տրոյական ձիու» ու «Նոյյան տապանի» մոտիվներով մտավարժանքներ էին անում։
Դե ո՞նց չասես. դուք մի հատ Կալիգուլայի ձիու կարգավիճակից դուրս եկեք, նոր խոսեք։ Ինքնուրույն տեսակետ, ինքնուրույն միտք, ինքնուրույն գոնե մեկ անգամ քվեարկելու իրավունք ձեռք բերեք, հետո նոր ուրիշների մասին խոսեք։ Դուք սկի ինքնուրույն քավոր չեք կարում պահեք։ Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում ու ուղղորդում, թե ո´ր եկեղեցին գնանք կամ չգնաք, դուք խոսելու իրավունք ունե՞ք։
Հա, ի դեպ, Կալիգուլայի ձին՝ Ինցիտատը, նա էլ սկզբում սենատոր էր,(գրեթե ԱԺ պատգամավոր) հետո տերը միտք ուներ նրան կոնսուլ սարքելու, էն էլ չհասցրեց։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



