Քանյե Ուեսթը միլիոնավոր դոլարների պարտքեր է կուտակել
ՖՈՏՈՌեփեր Քանյե Ուեսթը օրեր առաջ ներկայացրեց The Life of Pablo ալբոմն ու Kanye West Yeezy Season 3 հագուստի նոր հավաքածուն։ Այս ամենը ռեփերի վրա էժան չնստեց՝ ռեփերը մեծ պարտքերի տակ է հայտնվել։ Նա խոստովանել է, որ բանկերին 53 միլիոն դոլար է պարտք։ Այդ մասին նա խոստովանել է Թվիթերի իր էջում։
«Ես գրում եմ սա, որ իմանաք՝ 53 միլիոն դոլար պարտք ունեմ։ Խնդրում եմ, աղոթեք այն բանի համար, որ այս բարդ իրավիճակը հաղթահարենք։ Սրտանց եմ ասում»,- գրել է Քանյեն։
Սա առաջին անգամը չէ, որ ռեփերը հայտնում է իր պարտքերի մասին։ Նախորդ տարի նա 16 միլիոն դոլար էր պարտք արել։ «Ես փորձեցի միլիարդատերերի խաղեր խաղալ, այդքան պարտքի տակ ընկա։ Բայց կհաղթահարեմ»,- այն ժամանակ ասել էր նա։
Պատրաստեց Past.am-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



