Երևան, 04.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի Սարգսյան

Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն։ Եթե ռազմական գործողություններն ավելի մասշտաբային բնույթ կրեն, Հայաստանը կունենա փախստականների ներհոսք, որին ուղղակի ի վիճակի չէ դիմակայել։
 
Սա շատ լուրջ խնդիր է, հումանիտար տեսանկյունից Հայաստանը, որպես եղբայրական պետություն, պետք է պատրաստ լինի օգնության ձեռք մեկնել, բայց հաջորդ կողմից նախ՝ ներուժ չունենք, ապա և՝ ունենք անպատասխանատու կառավարություն, որը նույնիսկ չի կարողանում կանխատեսել և սցենարների մշակում իրականացնել։ Սա առաջնային վտանգն է։ Երկրորդ վտանգը. Հայաստանի Հանրապետությունը Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտուրն իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետության միջոցով, այսինքն՝ կունենանք ապրանքների ներկրման դեֆիցիտ, անհրաժեշտ պահանջարկը չենք կարող բավարարել կամ եթե բավարարենք, դա պետք է անենք այլ ճանապարհների միջոցով, իսկ այդ դեպքում կունենանք ապրանքների ինքնարժեքի բավականին բարձր աճ, կարելի է գնաճ կանխատեսել։
 
Հաջորդը՝ շատ ավելի վտանգավոր է, եթե Հայաստանը որոշի ներկրումները փոխարինել, օրինակ՝ Թուրքիայից ներկրումներով, այն է՝ թուրքական տնտեսությունը մտնի Հայաստանի տնտեսական կյանք, ինչին միշտ դեմ եմ արտահայտվել, դա շատ վտանգավոր եմ համարում։ Արտահանումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտարժույթի պահպանման տեսանկյունից, Հայաստանից արտահանումների նվազումը կարող է հետագայում արտարժույթի վրա ունենալ շատ բացասական ազդեցություն, և դրա բացասական հետևանքներն այս պահին քաոտիկ են և անկառավարելի իրավիճակում են։ Համաշխարհային տնտեսության դեպքում նավթի գների վրա կունենա ազդեցություն։ Որքան հասկանում ենք, Արաբական ծոցի և թերակղզու բոլոր երկրները, կարծես թե, ներքաշվում են գործողությունների մեջ, և Հորմուզի նեղուցի փակում է իրականացնում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղից դուրս է գալիս համաշխարհային նավթի սպառման, եթե չեմ սխալվում, 20-25 տոկոսը։ Սա բացասական է անդրադառնալու այդ թվում նավթի սակագների վրա։ Ստացվում է, որ ունենալու ենք վառելիքաէներգետիկ անվտանգության խնդիրներ:

Արդյո՞ք կարող ենք դիստանցավորվել որպես ժողովուրդ․ Էդմոն ՄարուքյանԵԱ Երեւանում. Հայաստանի թիմը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո) Որքա՞ն կտևի ԱՄՆ-Իրան պատերազմը, ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար «Եթե չամրապնդենք Իրանի հետ սահմանը, ապա ներս կթողնենք 30 միլիոն ադրբեջանցիների»․ Սուրեն ՍուրենյանցՈրքան զոհ ունի ԱՄՆ–ն՝ Իրանի հետ հակամարտությունում Իրանի, ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև սկսված պատերազմը Հայաստանի համար շատ վտանգավոր է՝ սկսած անվտանգային իրավիճակից մինչև տնտեսական անվտանգություն․ Նաիրի ՍարգսյանԻրանը հերքել է լուրերը, թե պատրաստ է քննարկել հրադադարի ռեժիմը Վստահ եմ, որ Իրանի ժողովուրդը հաղթահարելու է այս ծանր փուլը և շարունակելու է զարգացումը. Գ.ԾառուկյանԻրանը հրթիռային հարձակում է իրականացրել Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Եվրոպայում անհանգստացած են ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքի հակամարտության նկատմամբ չափազանց մեծ ուշադրությունից Շրի Լանկայի ափերի մոտ իրանական նավի խորտակման վայրում մոտ 80 դիակ է հայտնաբերվել TRIPP-ը վրացական տարանցման համար խոչընդոտ չէ. ՀՀ վարչապետ Նրանք ուզում են, որ մենք անհետանանք․ Սուրեն ՍուրենյանցՀայտնվել են Թուրքիայի Հաթայ նահանգում ընկած հրթիռային բեկորների պատկերները Վաղարշապատի դպրոցում երկաթե ձողերով դաժանորեն ծեծել են աշակերտներից մեկինStarlink ընկերության տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է. ԲՏԱ նախարար «Թրամփին սպանելու փորձ կատարած իրանական ստորաբաժանման ղեկավարը հայտնաբերվել է»․ հայտարարություններ Պենտագոնից Իրանը հարվածել է Բաղդադում ամերիկյան բազային Որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պшտերազմներ» սկսելու. Վատիկանի պետնախարար Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով 110 ՀՀ քաղաքացի է վերադարձել․ Արարատ Միրզոյան IDBank-ը ընդլայնում է պրեմիում քարտերի ճամփորդական առավելություններըՄեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց ԱՄՆ-ը և Իսրայելը կհաստատեն վերահսկողություն Իրանի օդային տարածքի նկատմամբ․ Պենտագոնի ղեկավար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ 10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. այսօր վերջին օրն էր. քարտերը կառաքվեն նրանց տներ Իսրայելի բանակը հայտարարել է Հարավային Լիբանանին ուղղված hարվածների նոր շարքի մասին Թուրքիան հայտարարել է իրանական բալիuտիկ hրթիռի խոցման մասին Իրանական 17 նավ է ոչնչացվել․ ինչ է պնդում ԱՄՆ-նԸնտրություններից հետո թոշակների բարձրացումը կարող է հօդս ցնդել․ Ավետիք ՉալաբյանԻնչ վիճակ է Իրան-Թուրքիա սահմանինԱնվճար զանգեր և SMS-ներ Ucom-ից՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդների համար Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվել է Քաղաքացիական հասարակության «սորոսական» կազմակերպությունները կեղծ են և չաշխատող․ Արմեն ՄանվելյանԿոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբԻ՞նչ հայտարարեց Իրանը Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում ՔՊ-ում չեն դադարում խմորումները ընտրական ցուցակի շուրջ Իշխանությունը խնդրել է IRI-ին՝ չհրապարակել հարցման արդյունքները Չինաստանը ստեղծել է վերականգնվող էներգետիկայի աշխարհի խոշորագույն համակարգը Կարապետյանը միայն բիզնես չի կառուցել, այլ մարդկանց կյանքեր է վերակառուցել. Հակոբ ՀակոբյանՀունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ամեն ինչ անում է միայն ժողովրդի համար. տեսանյութ Պահանջում ենք վերադարձնել թոշակառուներից գողացված փողերը. Հրայր ԿամենդատյանԾառուկյան-Պուլաս գրեփլինգի ռևանշ գոտեմարտը չեղարկվել է 24 ժամվա ընթացքում կորցրել են մոտ 1150 զինծառայողԻրանը ընտրել է ազդեցիկ և համակարգված տակտիկա. Արշակ ԿարապետյանՀրդեհ՝ Կատովսկու փողոցում․ տուժածներ կա՞ն Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռազմական լուծում. Մարիա Զախարովա Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն Սուրենյանց