Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մնացել են... թոշակի թեմայի տակ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մնացել է թոշակի թեմայի տակ: Հայաստանի շուրջ 600 հազար կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությունը չներեց Փաշինյանին՝ արած ոչ կոռեկտ (շատ մեղմ ասած) հայտարարության համար: Արժե հիշեցնել, որ ընդամենը 3 ամիս առաջ՝ 2025 թ. տարեվերջին, երբ կենսաթոշակի չափը գոնե մի 10000 դրամով բարձրացնելու պահանջ առաջադրվեց, թե՛ Փաշինյանը, թե՛ նրա կաբինետի ոլորտային նախարարները սկսեցին «լացուկոծվել», թե՝ «վա՜յ, միջոցներ չկան, տնտեսությունը կքանդվի, բյուջետայիններն անաշխատավարձ կմնան, եթե թոշակները բարձրացնենք...»:

Բոլորին գերազանցեց ինքը՝ Փաշինյանը. «Թոշակառուների թոշակն ամսական 10 հազար 400 դրամով ավելացնեք, ի՞նչ ա անելու թոշակառուն, էդ գումարը ի՞նչ ա անելու, ինչի՞ վրա ա ծախսելու... Հիմա, հետևաբար, ինչի՞ մենք մարդկանց տանք էդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես էդ փողը արդյունավետ օգտագործի... Մենք էդ 10 հազար դրամը դնում ենք առողջապահության ապահովագրության մեջ»: Հետո ավելի «խորացավ» կենսաթոշակ բարձրացնել-չբարձրացնելու խնդրում և այսպիսի մի ձևակերպում էլ արեց. «Ես արձանագրեցի, որ եթե 20000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27000 դրամ, այլ 35000 դրամ, բայց տունը, միևնույնն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»:

Կենսաթոշակառուները, կրկնենք, այս ամենը նրան չէին ներելու: Մանավանդ, երբ այդ ֆոնին հայտնի դարձավ անձամբ Փաշինյանի ու նրա նախարարների բազմամիլիոնանոց պարգևավճարների մասին: Բնականաբար, Փաշինյանն ինքն էլ է հասկացել, որ խորապես վիրավորել է բոլոր թոշակառուներին: Իսկ առջևում Փաշինյանի համար կենաց-մահու նշանակություն ունեցող ընտրություններ են, որտեղ իշխանության մնալու որևէ նույնիսկ տեսական շանս չունի: Դրա համար էլ ԱԺ ընտրություններից ընդամենը 2-3 ամիս առաջ «հանկարծակի» որոշեց ու հայտարարեց, թե թոշակներն ապրիլի 1-ից 10000 դրամով բարձրացվում են: Բայց նույնքան արագ էլ երևի գլխի ընկավ, որ գնացքն արդեն մեկնել է, ավելին՝ բոլորը հասկացան, որ նա ընդամենը յուրովի ընտրակաշառք է տալիս թոշակառուներին: Նույնիսկ վայրկենապես բնորոշեցին այդ երևույթը՝ «ընտրաթոշառք»: Ընդ որում, ահռելի պարգևավճարների ֆոնին՝ «կոպեկներ»:

Չէ, լավ կլինի, իհարկե, որ մեր թոշակառուները, տատիկներն ու պապիկները 10000 դրամ ավելի ստանան, մանավանդ՝ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների վիշապային թանկացումների խորապատկերում: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը ընդդիմադիր հիմնական ուժերի, հանրային ընդգծված բացասական ռեակցիայի ճնշման պայմաններում ուղղակի հարկադրված եղավ բարձրացնել թոշակները: Անել մի բան, որը մի երկու ամիս առաջ անհնարին ու տնտեսության համար վտանգավոր էր համարում:

Եվ ահա, տեսնելով, որ էլի «թոշակի թեմայի տակ» է մնում, նախօրեին «արագի մեջ» բեմականացվեց առաջիկա ընտրություններում ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանի հանդիպումն իր կարկառուն զինակից, առայժմ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ: Պարզից էլ պարզ է, որ հանդիպման բուն նպատակը թոշակառուների սրտերն ու տրամադրությունները գոնե ինչ-որ կերպ մեղմելն ու շահելն էր, նախորդ հայտարարությունները սվաղելը կամ լղոզելը, թե ինքն, իբր, այլ բան է նկատի ունեցել: Բայց հանրագումարում ավելի վատ ստացվեց: Այսինքն, ուզում էր լինի լավ (բնականաբար, իր համար), ստացվեց... ինչպես միշտ: Նման դեպքերում ընդունված է ասել, որ նա կորցրեց լռելու հրաշալի հնարավորություն:

Հետաքրքիր է, որ այդ հանդիպման վերաբերյալ տեքստային հատվածում Փաշինյանի «կռուտիտները», թե ինչ էր նկատի ունեցել կամ ինչու էր նման բան ասել, ընդհանրապես չեն արտացոլվել: Իսկ Փաշինյանը տեսախցիկի առաջ իր նախարարին պատմում էր, որ երբ իրեն ներկայացրել են թոռակառուների անկանխիկ գնումների վերլուծությունը, ինքը տեսել է, որ նրանք շատ գումար են ծախսում ծխախոտ գնելու վրա: Ու Փաշինյանը խիստ նեղվել է այդ հանգամանքից ու որոշել, թե՝ էլ ինչո՞ւ թոշակները բարձրացնենք, եթե ծխախոտի վրա են ծախսում: Ավելի լավ է՝ կառավարության մի գրպանից մյուս գրպանը 10000 դրամ դնեն ու ասեն, թե թոշակառուներին լավություն են անում, որովհետև թոշակառուները չգիտեն, թե ինչի վրա ծախսեն (10000 դրամն էլ, կարծես, մի երևելի թիվ է, էլի): Մի խոսքով, արդեն սովորական դարձած փաշինյանական «մտավարժանքներ»:

Բայց այստեղ առաջ է գալիս ամենակարևոր հարցը. Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է, թե թոշակառուն (կամ որևէ քաղաքացի) որքան և ինչի վրա է ծախսում իր գումարը: Ի՞նչ գործ ունի հետևելու, թե ինչի վրա է ծախսում: Ի՞նչ իրավունք ունի որոշել, թե մարդն իր գումարն ինչի վրա ծախսի: Պետության խնդիրը, ավելին՝ պարտականությունը կենսաթոշակառուների նվազագույն սպառողական զամբյուղի ծախսին համապատասխանող կենսաթոշակով ապահովելն է, ոչ թե նրա ծախսերը հաշվելը:

Մեկ այլ հանգամանք. Հայաստանի մոտ 600 հազար թոշակառուների առնվազն կեսը կանայք են, ընդգծենք՝ 60 տարեկանն անց կանայք: Ու՝ ի՞նչ: Այդքան հաճա՞խ եք բակերում, շքամուտքերի մոտ, ձեր շրջապատում հանդիպում ծխող տատիկների: Լո՞ւրջ: Թե՞ կանանց դեպքում էլ Փաշինյանը նայել ու նեղվել է, որ տատիկները շրթներկի վրա են թոշակից գումար ծախսում:

Դե լավ է, էլի: Դատելով Փաշինյանի պատմածից՝ նստել ու նայել են, թե ամեն մի թոշակառուն քարտով ինչ գնումներ է կատարել: Գիտեք, ի լրումն ամենի, սա մարդու անձնական կյանքի, անձնական տվյալների, բանկային գաղտնիքի հետ կապված բաներ են, ու, ինչպես մեզ է թվում, այստեղ այդ նուրբ իրավունքի խախտման տարրեր են ենթադրվում: Ի վերջո, նա չի ասում, որ ծխախոտի վաճառքն ավելացել է ընդհանրապես, նա կոնկրետ նշում է, որ թոշակառուներն իրենց թոշակային քարտերով... ծխախոտ են գնում: Հզոր է, չէ՞:

Մի խոսքով, ի՞նչ է ստացվում: Իսկ ստացվում է, որ 5 տարի գրեթե ոչինչ չանելուց հետո կենսաթոշակը ընտրությունների նախաշեմին մի ինչ-որ 10000 դրամով բարձրացնում են, ու դա այնպես են ներկայացնում, կարծես մի մեծ գործ են արել: Ավելին, հետն էլ որոշում են, թե ինչի վրա ծախսեն այդ գումարները: Մի հատ այդ 10000 դրամին նայեք ու ՔՊ պաշտոնյաների՝ կառավարության անդամների, պատգամավորների չվաստակած բազմամիլիոնանոց ինքնապարգևավճարներին:

Ու, հա, հետաքրքիր է, որ Փաշինյանը հայտարարում է, թե, 2025 թվականի կանխատեսումներով, տնտեսական աճը պետք է լիներ 5,1 տոկոս, սակայն եղել է 7,2 տոկոս, ու դրա հետևանքով թոշակները «հանկարծակի» որոշեց բարձրացնել: Լո՞ւրջ:

Այսինքն, 2026 թվականի հունվարին չգիտե՞ր, որ տնտեսական աճի թիվը 7,2 է ցույց տրվելու: Ավելին. եթե 2026-ին տնտեսական աճը նախատեսվածից 2 տոկոսային կետով ցածր լինի, ի՞նչ է, թոշակառուներից այդ 10000-ական դրամները հետ են գանձելո՞ւ:

Հ.Գ.-Ի դեպ, հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարե՞լ է իմանալ, թե իր կաբինետի անդամները, պատգամավորները ստացած բազմամիլիոնանոց պարգևավճարների ու բարձր աշխատավարձերի որքան մասն են ծախսում ծխախոտի վրա, որքանը, ասենք, զուգարանի թղթի...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը