Երևան, 04.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 31 գույք կճանաչվի հանրության գերակա շահ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում ազդեցության ենթարկվող տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» նախագիծը։

Մետրոպոլիտենի նախատեսվող գիծը ձգվելու է Արաբկիր վարչական շրջանի «Բարեկամություն» մետրոյի կայարանից մինչև Աջափնյակ վարչական շրջանի ՀալաբյանԱբել յան փողոցների խաչմերուկում ընկած հատվածը: Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի շինարարությունն իրականացվելու է զուգահեռաբար բաց և փակ եղանակներով։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ մետրոպոլիտենի կառուցվող գծի ընդհանուր երկարությունը 1500 մ է, ներառյալ՝ կայարանի լրացուցիչ թունելները: Մետրոկամուրջի երկարությունը մոտ 210 մ է: Շինարարության մեկնարկն ակնկալվում է 2026 թվականին, և ըստ նախագծային փաստաթղթերի՝ ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև 5 տարի (57 ամիս), փուլային կառուցման դեպքում 81 ամիս։

2021թ. դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի և «Մետրոգիպրորանս» բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ նախագծային ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում վերջինիս կողմից պատրաստվել և 3 փուլով ներկայացվել են «Աջափնյակ» նոր կայարանի կառուցման նախագծային փաստաթղթերը: Նախագիծը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես բարձր ռիսկայնության կատեգորիայի օբյեկտ, անցել է պարզ և համալիր պետական, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունները՝ ստանալով դրական եզրակացություն: Նախագծի հիման վրա կայարանի կառուցման ուղղությամբ հետագա գործընթացները կազմակերպելու և շինարարությունը մեկնարկելու նպատակով անհրաժեշտ է ազդեցության ենթարկվող տարածքը ճանաչել հանրային գերակա շահ և մեկնարկել տարածքում առկա հողերի (գույքերի)՝ օրենքով սահմանված կարգով օտարման աշխատանքները: Ըստ նախագծային փաստաթղթերի՝ կայարանի կառուցման շրջանակներում հանրության գերակա շահ ճանաչելու ենթակա տարածքը կազմում է մոտ 41130.3 քմ, և տարածքում նույնականացված է 31 գույք:

Կարգավորման հիմնական նպատակն է ամրագրել Երևանի մետրոպոլ իտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման շահի հանրային գերակայությունը դրա ազդեցության ենթարկվող տարածքում առկա հողերի (գույքերի) սեփականության և այլ գույքային իրավունքների նկատմամբ և իրավական հիմքեր ապահովել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա գույքերի օտարման գործընթացներն իրականացնելու համար, մասնավորապես՝ գույքերի նկարագրության արձանագրությունների կազմումը, գնահատման հաշվետվությունների կազմումը, դրանց հիման վրա սեփականատերերին և այլ գույքային իրավունքներ ունեցողներին փոխհատուցումների նպատակով բանակցությունների վարումն ու օտարման պայմանագրերի կնքումը և այլն: Որոշմամբ օտարվող սեփականության ձեռքբերող է ճանաչվում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը:

Սեփականության օտարման գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ է սահմանվում 2027 թ. մարտի 15-ը: Նախագծի ընդունմամբ 2026 թվականի պետական, ինչպես նաև Երևանի համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում հնարավոր են փոփոխություններ: Ըստ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ հողի օտարման ծրագրի համար գնահատված ծախսը կազմում է 9,6 միլիարդ դրամ, բայց ամբողջական ֆինանսական գնահատական հնարավոր կլինի ունենալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գույքերի նկարագրության կազմման և գնահատման աշխատանքներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու արդյունքում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹԻշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր ԱվետիսյանԱրցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հարցը փակված չէ, և մենք պետք է դրա մասին բարձրաձայնենք. Աննա Կոստանյան ԱՄՆ պատերազմն Իրանի դեմ կարող է ձգվել մինչև հաջորդ տարի․ մամուլի ամփոփում Ադրբեջшնցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ 14-ամյա աղջիկը դանակով սպառնացել է ատամնաբույժին Կանադացի քաղաքական գործիչների համար, ինչպիսին է վարչապետ Քարնին, շատ շահավետ է ինձ ներկայացնել որպես թշնшմի՝ քանի դեռ նրանց տնտեսությունը չի փլուզվել. Թրամփ Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացվել են խաչի տեսքով դաջվածքները․ Սիրանուշ Սահակյան Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Սոչիի օդանավակայանում չվերթներ են հետաձգվել Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին կնվազի 5-8 աստիճանով «Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով». փաստաբան Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ ԱկոպյանԻրանի կողմից hարվածի դեպքում Իսրայելը պատասխան hարված կտա, այդ թվում՝ Իրանի էներգետիկ օբյեկտներին․ Իսրայելի պաշտպանության նախարար Հարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում․ հարցազրույց Էդգար Ղազարյանի հետԿառավարության այս ծրագիրը պառակտման ծրագիր է․ այն արշավ է հայության դեմ, մեր եկեղեցու դեմ ու Սահմանադրության դեմ․ Նարեկ Կարապետյան«Դու արժանի էիր դրան». Տղամարդը կյանքից զրկել է երկու երեխաներին և զոքանչին, ապա տեսանյութն ուղարկել կնոջը Ադրբեջանը, Թուրքիան և Ծոցի երկրները օգնում են ԱՄՆ-ին պատժել Իրանին. Վենս ԱՄՆ-ը չի ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին. FT Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ինՍոչիում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով նավթամբար է հրդեհվել Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին Ուիթքոֆի հոդվածը Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանում, Արարատի և Տավուշի մարզերում Ոչ սթափ վիճակում գտնվող 33-ամյա կին վարորդը Արտաշատի խճուղում «Mercedes GL»-ով հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 4-ին «Ես ճիշտ արեցի». Թրամփը՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու մասին «Եթե մենք կանգնեցինք Արևմուտքի կողքին, Արևմուտքը մեզ Ուկրաինայի նման օգտագործելու է, և մենք վճարելու ենք թանկ գին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինական դրոնները հարվածել են Սոչիի մերձակայքում գտնվող նավթաբազային և ՀՕՊ դիվիզիոնին 25-ամյա դայակը երեխաներին ծեծել է ու նրանց բերանը անձեռոցիկներ խցկելՏիգրանաշենն այն կետն է, որի շուրջ Փաշինյանը գնալու է բախման ուժայինների հետ․ Ավետիք Չալաբյան ԱՄՆ բանակը հայտարարել է Խաղաղ օվկիանոսում թմրամիջոցների կարտելի նավի ոչնչացման մասին Թրամփի բանագնացներն առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա. Զելենսկի ՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցել imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի