Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունը որոշեց ուշքի գալ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Մերձավոր Արևելքում պատերազմի 6-րդ օրը ՀՀ իշխանությունները վերջապես սկսեցին գիտակցել, որ իրավիճակը վտանգավոր դրսևորումներ կարող է ունենալ նաև Հայաստանի համար։ Պատճառը, իհարկե, Նախիջևանում ընկած ԱԹՍ-ներն են, ինչից հետո Ադրբեջանի նախագահը սկսեց սպառնալիքներով խոսել Իրանի հետ։ Իրանից կտրուկ հերքում են, թե իրենք են ԱԹՍ-ներ ուղարկել, բայց Բաքվին այդ հերքումները, կարծես, առանձնապես չեն հուզում։ Մի քանի վարկած կարելի է քննարկել՝ ընդհուպ մինչև իսրայելական սադրանք՝ Ադրբեջանին պատերազմ ներքաշելու համար։

Կամ էլ անգամ ադրբեջանական սադրանք, որպեսզի կատարի Իսրայելի առջև իր պարտավորությունները։ Բնական է, որ Հարավային Կովկասում իրավիճակի սրումը առաջին հերթին վտանգ է հենց Հայաստանի համար։ Ու «պեռաշկուց կշտանալուց», խումհարից դուրս գալուց հետո երեկ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։

Ըստ վարչապետի աշխատակազմի՝ նիստի ընթացքում անդրադարձել են նաև տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցերին։ Վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ, մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը։

Միրզոյանի այս զանգը չափազանց ուշագրավ է՝ հաշվի առնելով այն բազմաթիվ վերլուծությունները, թե Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից՝ էսկալացիա սկսելու Հայաստանի դեմ։ Թեպետ ԱՄՆ-ին, հատկապես պատերազմի պայմաններում, նոր սրումը Հարավային Կովկասում ձեռք չի տալիս, բայց ամեն ինչ կարող է գնալ անկանխատեսելի սցենարով։ Ի վերջո, ՀՀ իշխանությունները պետք է ուշքի գան, իրենք էլ միջոցներ ձեռնարկեն ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու համար։ Փաշինյանի իշխանությունից փոքր-ինչ անհավատալի է, իհարկե։

Սոնա Գալստյան

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր Ավետիսյան