Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրանի շուրջ ծավալվող ռազմական զարգացումները շարունակում են լարված պահել ամբողջ տարածաշրջանը։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ ավելի լայն աշխարհագրություն և ներգրավել նոր դերակատարների։ Մասնագետների գնահատմամբ՝ իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից, իսկ պատերազմի ընթացքը բավականին ինտենսիվ է։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ ներկայումս արդեն կարելի է խոսել լայնածավալ պատերազմի իրականության մասին։

«Մենք առերեսվում ենք լայնածավալ պատերազմի իրականության հետ, և այն միտում ունի գնալով ընդգրկելու նաև այլ դերակատարների։ Մասնավորապես, Նախիջևանում արձանագրված ԱԹՍ-ների միջադեպը քարոզչական տիրույթում առնվազն այս պահին նաև Ադրբեջանին է ներկայացնում որպես Իրանի դեմ պատերազմի մասնակից»։

Փորձագետի խոսքով՝ տարածաշրջանային զարգացումները ցույց են տալիս, որ հակամարտությունը դուրս է գալիս միայն մեկ ուղղության շրջանակից։ Իրանի կողմից Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ իրականացված հարվածները կարող են խնդիրներ ստեղծել այդ ռազմակայանների օգտագործման համար։

«Իրանական հարձակումները Պարսից ծոցի արաբական պետություններում տեղակայված ամերիկյան ռազմակայանների վրա, ամենայն հավանականությամբ, խնդիրներ են առաջացրել այդ ռազմակայանների օգտագործման հետ։ Ֆրանսիայի կողմից իր ռազմակայանները Միացյալ Նահանգներին տրամադրելու քայլը հավանաբար պայմանավորված է նրանով, որ ամերիկյան որոշ ռազմակայաններ ժամանակավորապես կորցրել են իրենց ֆունկցիոնալությունը»։

Միևնույն ժամանակ Իրանի ներսում պետական կառավարման համակարգը շարունակում է գործել՝ նույնիսկ բարդ պայմաններում։

«Իրանի ներսում ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգը, չնայած երկրի առաջին դեմքի զոհվելուն, շարունակում է գործել բավականին արդյունավետ»։

Ներքին զարգացումների մեջ փորձագետը առանձնացնում է նաև քրդական գործոնի ակտիվացման հավանականությունը։

«Կա որոշակի զարգացում նաև քրդական գործոնի ակտիվացման հարցում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ եթե քրդերը հարձակվեն և ցամաքային գործողություններ իրականացնեն Իրանի դեմ, ապա ինքը կաջակցի և կհովանավորի նրանց»։

Ըստ իրանագետի՝ պատերազմի ընթացքը շարունակում է մնալ շատ ակտիվ, և կողմերը շարունակում են փոխադարձ հարվածները։ «Պատերազմը ընթանում է շատ ինտենսիվ կերպով, փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանցիները պնդում են, որ օգտագործել են իրենց ունեցած հրթիռները»,- նկատում է Ոսկանյանը։

Հրթիռային և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք Հայաստանի սահմաններից հեռու չեն.

«Եթե դիտարկենք սցենարները, ապա պետք է նկատել, որ հրթիռակոծություններ և օդային հարվածներ արձանագրվում են նաև Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու։ Հետևաբար՝ Հայաստանը պետք է իր պաշտպանական համակարգը պահի բարձր պատրաստականության մակարդակի վրա»։

Միևնույն ժամանակ փորձագետը շեշտում է, որ Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ սպառնալիք չկա։

«Խոսքը ամենևին չի վերաբերում Իրանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ գործողության։ Այդպիսի բան չկա և չի էլ լինելու։ Բայց պետք է հաշվի առնել Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը սպասում է հարմար պահի՝ իր ծրագրերը իրականացնելու համար»։

Վարդան Ոսկանյանի խոսքով՝ հնարավոր սցենարների մեջ չի կարելի բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ։ «Եթե քննարկում ենք սցենարները, ապա դրանց շարքում չպետք է բացառել նաև Ադրբեջանի կողմից ագրեսիվ հնարավոր գործողությունները Հայաստանի նկատմամբ»։

Փորձագետը նշում է, որ այս պահին Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող փոխադրումները դադարեցված են։ «Ադրբեջանը փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը, և Իրանի տարածքով դեպի Նախիջևան իրականացվող ուղևորների և բեռների փոխադրումները այս պահին դադարեցված են։ Սա որոշակի առումով կարող է պատրվակ դառնալ Բաքվի վարչախմբի համար ագրեսիվ գործողություններ սկսելու ուղղությամբ»։

Այնուամենայնիվ փորձագետը նշում է, որ այս փուլում նման զարգացումների մասին խոսելը դեռ վաղ է, սակայն բոլոր սցենարները պետք է հաշվի առնել։ «Հիմա այս մասին խոսելը դեռ վաղ է, բայց սցենարները պետք է նկատի ունենալ։ Եթե Իրանի ներսում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին գործելու, ապա Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողությունները գրեթե չի կարելի բացառել»։

Նրա խոսքով՝ այդ վտանգի նշանները արդեն նկատելի են Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ։ «Դա հստակ երևում է Բաքվի բռնապետի վերջին ելույթի հռետորաբանությունից՝ Իրանի նկատմամբ հոխորտալից հայտարարություններից և կրկին այն հիշատակումից, որ իրենք Արցախում հաղթել են»։

Իրանագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի ցանկացած հնարավոր զարգացման. «Հայաստանի պետական համակարգը պետք է պատրաստ լինի բոլոր հնարավոր սցենարներին, և այդ սցենարներից մեկն էլ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանին արժանի հակահարված տալն է»։

Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ չափազանց զգայուն, իսկ ռազմական գործողությունների հետագա զարգացումները կարող են ազդեցություն ունենալ ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն