Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հնազանդ» հարսնացու Իվետան

ՖՈՏՈ

Tert.am-ը գրում է.

Գեղեցկուհի, սպորտսմենուհի և կոմսոմոլուհի... Չէ՛, սա նրա մասին չէր: Գեղեցկուհի, երգչուհի և դերասանուհի... Այո՛: Այս անգամ  կզրուցենք ոչ միայն գեղեցկուհի, երգչուհի, այլև արդեն դերասանուհի Իվետա Մուկուչյանի հետ:  Նշենք, որ նկարահանվել է «Փախիր կամ ամուսնացիր» կատակերգությունը, որի գլխավոր դերակատարուհին է   Իվետա Մուկուչյանը:
Ֆիլմի գլխավոր հերոս Աղասիկը տաքսու վարորդ է և վարում է իր հորից ժառանգած, միակ հայկական մարդատար մեքենան` «Հրթիռ»-ը («ЕрАЗ Ракета»): Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում Սաթենիկը, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից…


- Կպատմե՞ս՝ ինչպես ստացար ֆիլմում նկարահանվելու առաջարկը:

- Անցած տարի ամռանը ես մի հեռախոսազանգ ստացա. «Բարև՛ Ձեզ, Իվետա ջան, իմ անունը Մկո է, Դուք հնարավոր է` ինձ ճանաչում եք կինոներից, ուզում եմ Ձեզ գործնական առաջարկ անել»: Սկզբում չհավատացի, որ հենց ինքը Մկոն է զանգահարել: Քանի որ իմ ու իմ ընտանիքի կողմից շատ սիրված դերասան է, հուզմունքից շփոթվեցի ու, չգիտես ինչու, անցա «դու»-ի, հետո էլ ներողություն խնդրեցի, ինչին նա պատասխանեց. «Դե լավ, մի րոպե է խոսում ենք արդեն, հանգիստ անցիր «դու»-ի»:  Երբ ասաց, որ ֆիլմ է նկարահանվելու, և ինձ է տեսնում գլխավոր դերում, պատասխանեցի, որ ես բացարձակապես դերասանական փորձ չունեմ, իսկ նա ծիծաղեց և ասաց. «Ես չեմ ուզում, որ խաղաս, ուզում եմ՝ լինես այնպիսին, ինչպիսին կաս»:

- Առաջին քայլերն ես անում կինոյում, այն էլ՝ գլխավոր դերում: Որո՞նք էին առաջին դժվարությունները: Ինչպե՞ս ես նախապատրաստվել, ո՞վ է քեզ օգնել:

- Երբ ստացա առաջարկը, Գերմանիայից եկա Հայաստան փորձնական նկարահանումների համար: Դրանից հետո 6 շաբաթով մեկնեցի Իտալիա: Ամեն առավոտ ժամը 8-ին հյուրանոցի ընդունարանում նստած՝ Մկոյի հետ Skype-ով փորձեր էինք անում: 1 ամիս հաճախեցի նաև դերասանական դասընթացների Neil Abbdula-ի մոտ, ով Գերմանիայում ճանաչված դերասան է: Այդ ընթացքում փորձեցի հնարավորինս շատ բան քաղել նրանից:

Բայց այն, ինչ տվեց ինձ Մկոն, անփոխարինելի էր…Նրա հետ աշխատելը, կարծես, մասնավոր մաստեր-կլաս էր. նա այնպիսի իմպուսլներ է փոխանցում քեզ, որ հավատում ես քո կերպարին և բնական ես խաղում: Մկոն ամեն կերպ օգնեց, որպեսզի ստանձնեմ այդ ահռելի պատասխանատվությունը, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ: Կարծում եմ՝ Մկոյի նման արտիսնտն իրավունք չունի իր կողքին ունենալ թերի խաղընկեր. ինձ համար դա հարգանքի և պրոֆեսիոնալիզմի հարց է: Այդ պատճառով էլ սարսափելի հուզվում եմ, անհամբեր սպասում եմ՝ ինչպես կարձագանքի հանդիսատեսը: Ես ինքս դեռ չեմ դիտել ֆիլմը և իմ խաղից շատ դրվագներ չեմ տեսել:


- Խոսենք կերպարի մասին՝ Սաթենիկի, ում հետ, կարծես, նմանություններ ունես. համարձակ, սեքսուալ ու անկախ կնոջ կերպար:

- Այո՛, Սաթենիկն ինձ իրոք շատ նման է: Բացի բնավորության գծերից՝ նա այնպիսի իրավիճակների հետ է բախվում, որոնցում ինքս էլ կարող էի հեշտությամբ հայտնվել: Նա համարձակ է, անկախ, իր ուզածին հասնելու համար կպայքարի մինչև վերջ, բայց, միևնույն ժամանակ, շատ բարի սիրտ ունի:

  - Ֆիլմում հարսնացուն փախչում է իր հարսանիքից… Իսկ իրական կյանքում Իվետան կկարողանա՞ր նման քայլի գնալ:

 - Կարծում եմ՝ այո՛: Խենթությունը, համարձակությունը և ուրիշների սուբյեկտիվ կարծիքի հետ հաշվի չնստելն ինձ բնորոշ է:  Նկարահանման ընթացքում որոշեցի կատակել և մի լուսանկար տեղադրեցի համացանցում՝ վերնագրելով՝ «Ամուսնանում եմ»:  Բոլորը շատ լուրջ ընդունեցին, բայց ես չէի պատկերացնում, որ իմ ընտանիքն էլ կհավատա: Մամաս այդ պահին Գերմանիայում էր, և երբ զանգեցի, ասաց. «Այնպես չի, որ զարմացանք. մենք հոգեբանորեն պատրաստվել ենք, որ մի օր դու կզանգես ու կասես՝ արդեն ամուսնացել ես ու ժամանակ չես ունեցել տեղեկացնելու դրա մասին»:

- Շարունակելով «իրական» Իվետայի թեման... Սիրահարվա՞ծ ես: Արդյո՞ք մոտ ապագայում պատկերացնում ես քեզ հարսի զգեստով:

  - Այս պահին իմ կյանքը լիովին հագեցած է աշխատանքով. Եվրատեսիլի նախապատրաստական աշխատանքներ, նկարահանումներ, նոր համագործակցություններ Գերմանիայում և այս ամենին զուգահեռ՝ իմ ու երգչախմբիս մշտական համերգային ծրագրերը Եվրոպայում: 2015թ.-ից, երբ ես կրկին վերադարձա Գերմանիա մշտապես ապրելու նպատակով, իմ գործնական զբաղվածությունը կրկնապատկվեց:
Եթե հիմա տղամարդ լիներ իմ կողքին, ես իրոք կխղճայի նրան (ծիծաղում է): Բայց, այնուամենայնիվ, դեմ չէի լինի սիրահարվել:



  - Ֆիլմը կատակերգական ժանրի է. դժվար չէ՞ միաժամանակ լինել գեղեցիկ և ծիծաղելի:

  - Իմ կյանքում հումորը «take away» սուրճի պես ինձնից անպակաս է:  Իմ նպատակն այն չէ, որ բոլորին ապացուցեմ, թե որքան գեղեցիկ եմ. մարդկանց հետ շփվելիս ես դրա մասին չեմ մտածում: Փորձում եմ միշտ բնական լինել և հուսով եմ՝ ֆիլմում նույն կերպ կընկալվեմ: Մեկ անգամ էլ շնորհակալություն հայտնեմ ֆիլմի ողջ անձնակազմին՝ մասնավորապես Մկոյին, ով իմ կյանքում նոր ու հետաքրքիր էջ բացեց ինձ բոլորովին անծանոթ ոլորտում: Հույս ունեմ, որ այս փորձս վերջինը չի լինի:

- Ե՞րբ հանդիսատեսը կկարողանա տեսնել Մկո-Իվետա զույգին էկրաններին: Ի՞նչ ակնկալիքներ ունես ֆիլմից:

  - Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 3-ին: Այնքան եմ հուզվում…Շատ կուզեի, որ ֆիլմը նայելիս հանդիսատեսն ինձ դիտարկի ոչ թե որպես գեղեցիկ ու գլամուրային երգչուհի, այլ որպես Սաթենիկ՝ իր բոլոր ապրումներով ու հույզերով: Հուսով եմ՝  ֆիլմը շատ կսիրվի:

Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՈւիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԿասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ