Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների վիճակին ու վերստին մանիպուլ յատիվ հայտարարություններ արել: Մասնավորապես. «Մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու՝ Ռուսաստանի շահերին վնասելու»,ասում է Փաշինյանը:

Խնդիրը միգուցե ոչ այնքան մանիպուլ յացիան է, որքան ընկալումային տարասևեռումը, որ հարուցում են Փաշինյանի նման հայտարարությունները: Մի գործիչ, որ ջանք ու եռանդ չի խնայել հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու, Ռուսաստանի հասցեին վատաբանելու, չարախոսելու, Ռուսաստանը որպես Հայաստանի ու հայ ժողովրդի թշնամի ներկայացնելու առումներով, հիմա «հանկարծակի» նման բան է հայտարարում:

Փաշինյանը փաստացի նաև կրկնել է իր վերջերս արած մի արտահայտություն, թե՝ 102-րդ ռուսական ռազմաբազան մինչ օրս չի փակել Հայաստանի տեսադաշտը՝ Արևմուտքի հետ համագործակցություն կառուցելու ճանապարհին: Ասուլիսում նրան հարց է ուղղվել, թե արդյոք ռուսական ռազմաբազան չի խանգարո՞ւմ Արևմուտքի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությանը: Փաշինյանը հարցադրումը համարել է ոչ կոռեկտ՝ ասելով, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնում: «Բարեբախտաբար թե դժբախտաբար, ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի, երբ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք», - ասում է Փաշինյանը:

Կարճ ասած, քպական կառավարությունը իր առջև Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու խնդիր չի դնում:

Այստեղ են ասել՝ իյա՜, իրո՞ք:

Բայց դա առաջին, բնական և հուզական ռեակցիան է: Ավելի լավ է, եկեք միասին դիտարկենք, թե որտեղից է գալիս այդ բնական արձագանքը:

Պարզ է, իհարկե, որ ընտրությունների նախաշեմին Փաշինյանը ցանկանում է այնպես ցույց տալ, թե իբր Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ լավ է, իր գլխավորած կառավարությունը, թիմը, իշխանությունը, իր սատելիտներով հանդերձ, երբեք ու երբեք Ռուսաստանի դեմ ոչինչ չեն նյութել, հայ-ռուսական հարաբերությունների դեմ բաներ չեն արել ու չեն անում, հատկապես՝ չեն անի:

Դա, որպես քաղաքական պարզունակ «շուստրիություն», հասկանալի է: Բայց հանրահայտ է. «Հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»:

Տրամաբանական հարցեր են ծագում: Այսինքն, ինչպե՞ս թե «մենք Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու խնդիր չենք ունեցել (չունենք և չենք ունենալու)»: Այդ ինչպե՞ս «չեք ունեցել», երբ հերթով՝ քպականներով ու սատելիտներով առիթով ու անառիթ ամեն ինչում մեղադրում եք Ռուսաստանին:

Միայն այն, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը, առանց ժողովրդի հետ նախապես խոսելու, առանց քաղաքական ուժերի ու հասարակության ներկայացուցիչների հետ որևէ բան քննարկելու, Պրահայում Ալիևի ու Էրդողանի հետ հանդիպմանը, Մակրոնի քավորությամբ, Արցախը ճանաչեց ադրբեջանապատկան, այնպիսի հարված էր ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի շահերին, որ դրանից հետո կարող էր այլևս ոչ մի հակառուսական քայլ էլ չանել: Բայց արվել ու արվում են նման քայլեր, հայտարարություններ: Փաշինյանական իշխանության ներկայացուցիչները և նրանց կցակողված սատելիտները անդադար անում են հակառուսական հայտարարություններ, հնչեցնում մերկապարանող ու անհեթեթ մեղադրանքներ:

Ամենից թարմ եղելությունը Փաշինյանի ԱԳ նխարար Արարատ Միրզոյանի սկանդալային նամակն է Եվրամիության ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Նամակի բովանդակային իմաստն այն է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է վարում Հայաստանի դեմ, և Փաշինյանի կառավարությունն իր ձախավեր իշխանությունը պահելու համար ակնկալում է ԵՄ փորձագիտական ու ֆինանսական օգնությունը:

Այո, Փաշինյանի ԱԳ նախարարը ջանում է Ռուսաստան բառը չգործածել: Բայց Կայա Կալասը բացեիբաց հայտարարում է, որ խոսքը հենց Ռուսաստանի մասին է, այնպես որ, թերընկալման տեղ չի մնում: Հա, ու երբ կայակալասները դա ասում են, քպականները, ամոթխած տեսք ընդունելով, պարզապես լռում են:

Դե, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ՝ Ռուսաստանի դեմ ուղղված, ավելի ստույգ՝ հայ-ռուսական հարաբերությունների դեմ ուղղված քայլ, գործողություն:

Այսինքն, Փաշինյանն ու նրա իշխանությունը Ռուսաստանին պաշտոնապես (նամակը պաշտոնական է, պատասխան հայտարարություններն էլ՝ հետը) հռչակում են թշնամի, Հայաստանի դեմ պատերազմող: Ու՝ ի՞նչ: Դա Ռուսաստանի դեմ չի ուղղվա՞ծ: Դա բարեկամական ժե՞ստ է:

Լավ, ո՞ւմ են «ժեշտի» (թիթեղ) տեղ դրել:

Ավելին, Փաշինյանը, իր առաջին շարքի քպական «կարկառուններն» անդադար թիրախավորում են իրենց քաղաքական հակառակորդներին, ընդդիմադիրներին, ավելին՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին, նրանց պիտակավորելով որպես «Կրեմլի ագենտ», «Կրեմլից ֆինանսավորվող», «ռուսական շպիոն», «ռուսուլման» (սա փաշինյանականների ու նրա աջակիցների կեղտոտ բառամթերքի սոսկ մի մասն է): Դա ի՞նչ է, խիստ բարեկամական քա՞յլ:

Թե՞ ռուսական ալիքները փակելու սպառնալիքներն են բարեկամական:

Ախր, ո՞ր մեկը ասես:

Մյուս կողմից՝ կարծում ենք՝ ակնհայտ է, որ Փաշինյանը նախօրեի հայտարարությամբ փորձում է մեկ այլ «շուստրիություն» էլ անել: Շատ լավ հասկանալով, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի փչացումը, էլ չենք ասում՝ խզումը վտանգավոր է, նա փորձում է ընտրություններից առաջ ցույց տալ, ձևացնել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

Այո, բայց Հայաստանի տնտեսությունն իրոք մեծապես կախված է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերից: Ըստ որում, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում այդ կախվածությունն ավելի ընդգծված է դարձել: Բազմավեկտորությունն այստեղ չի աշխատում, այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը չի աճում, եթե չասենք՝ նվազում է:

Եվ այս պահին, զուտ նյութական առումով, Փաշինյանին պետք չեն լրացուցիչ պրոբլեմներ, մանավանդ՝ տնտեսական:

Մյուս կողմից՝ Փաշինյանը գիտի, որ հայ ժողովրդի մեծ մասը լավ է վերաբերվում Ռուսաստանին: Ուստի նման հայտարարություններով նա փորձում է նաև այդ ընտրողներին տրամադրել դեպի իրեն, այսինքն՝ մոլորեցնել ու սրտները շահել:

Բոլոր այդ հաշվարկային հանգամանքները, կարծում ենք, պարզորոշ նկատվում են Փաշինյանի վերջին՝ «ռուսասիրական» հայտարարություններում: Բայց կա մի կարևոր հաշվարկային բացթողում. Փաշինյանն այնքան հաճախ ու այնքան շատ է ստել, որ նրան այլևս միայն ՔՊ վարչությունում են վստահում (այն էլ՝ ոչ բոլորը)...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Այս բանջարեղենը անմիջապես սպանում է երիկամներըԵվրամիությունն սկսել է ռուսական հետք փնտրել Ֆրանսիայի անկարգություններում Հայաստանը կգնի՞ գազ հարևան երկրներից Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները ուժի մեջ կմնան. ֆոն դեր Լայեն Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանԹուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է