Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ընկերասեր տղա էր Սամվելս, իր ընտանիքին ու քույրերին շատ նվիրված։ Հայրենասեր էր իմ տղան, մշտապես այդ թեմաներով ֆիլմեր էր դիտում։ Սեր ուներ փորագրության հետ։ Խաչեր էր փորագրում, նկարչության հանդեպ ևս անտարբեր չէր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Սամվելի մայրիկը։

Սամվելը ծնվել է Գորիսում։ Սովորել է Գորիսի թիվ 1 հատուկ միջնակարգ, այնուհետև թիվ 2 դպրոցներում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Սիրունը նշում է՝ որդին սկզբում լավ է սովորել։ «Հետո մի փոքր թուլացավ առաջադիմությունը։ Երբ ուզում էր լավ սովորել, սովորում էր, ընդունակ երեխա էր»։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել և 2020 թվականին ավարտել է Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը՝ ստանալով գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկ մասնագիտացումը։

Սամվելը ժամկետային ծառայության է անցել 2016 թվականի հունվարի 12-ին։ Ծառայել է Մատաղիսում։ Այդ ժամանակ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Սամվելը մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: «Այդ ժամանակ ստացել է բեկորային վիրավորում ոտքի շրջանում, չորս բեկոր ուներ ոտքի մեջ»։ 2018 թվականի ամռանը, երբ արդեն զորացրվել էր ժամկետային ծառայությունից, Սամվելը պայմանագրային ծառայության է անցել ՀՀ ԶՈւ Գորիսի N զորամասում: Սամվելն այդ ժամանակ տիրապետեց դիպուկահարի մասնագիտությանը։ 2020 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ N զորամասի դիպուկահարների պատրաստման դպրոցում: «Նա երրորդ կարգի դիպուկահար էր։ Կրծքանշանով է պարգևատրվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առաջին օրից Սամվելը եղել է ռազմական գործողությունների կիզակետում՝ Ջրականում։ Իր ընկերների պատմելով՝ իրենք հիմնականում մեկ վայրում են եղել։ Հետո իմանում են, որ իրենց հրամանատարին օգնություն է պետք։ Գնում են օգնության։ Այնտեղ «Ուրալ» է լինում։ Առաջին հարվածից հետո Սամվելը կանտուզիա է ստացել։ Սամվելին տեղափոխում են, որ նստեցնեն «Ուրալի» մեջ։ Անօդաչուն կրկին թիրախավորում է տղաներին։ Երկրորդ հարվածից արդեն Սամվելիս գլուխն է վնասվում, սաղավարտ չի լինում գլխին։ Իր գլխում չորս հատ բեկոր է եղել, երեքը հեռացրել էին, մեկը մնացել էր, ասացին՝ ուղեղի վրա է, և եթե ձեռք տան, գուցե խոսքի հետ խնդիրներ առաջանան։ Իր փայծաղն են հեռացրել։ Երկուսուկես ամիս կոմայի մեջ էր»։

Սեպտեմբերի 30-ին է եղել Սամվելի վիրավորումը։ «Իր վերջին զանգն ամսի 29-ին էր։ Շատ երկար ենք խոսել, կարծես չցանկանար հեռախոսն անջատել։ Ամսի 30-ին իրենից զանգ չստացանք։ Ես չէի ուզում իրեն զանգահարել, վախ ունեի, որ գուցե հեռախոսը ֆիքսեն, թիրախավորեն իրեն, մտածում էի՝ թող Սամվելս զանգի։ Ընկերներն են միայն զանգահարել, ասել, որ իրենց հետ է եղել, բայց հիմա տեղափոխվել է այլ վայր։ Ինձ ոչինչ չէին ասում։ Հետո մի օր բակում էի, մի տղա եկավ, հարցրեց՝ Սամվելն ինչպե՞ս է։ Արձագանքեցի՝ ի՞նչ է պատահել Սամվելիս։ Զանգահարեցի փեսայիս, որ գա, սկսենք արդեն փնտրել Սամվելիս։ Ներսումս կասկած առաջացավ, որ գուցե տղաս ծանր վիրավոր է։ Հոկտեմբերի 2-ին արդեն տարածեցին իր նկարը, հայտնեցին, որ փնտրում են ծնողներին, նաև նշել էին, որ տղաս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Սարսափելի օրեր էին, մենք ամենավատն էինք մտածում և առաջին հերթին դիահերձարաններում էինք իրեն փնտրում, քանի որ իր հետ որևէ կերպ չէինք կարողանում կապ հաստատել։ Կասկածում էինք նաև՝ գուցե իր հետ մի բան եղել է, բայց մեզ չեն ասում։ Գնացինք հիվանդանոց տղայիս մոտ, իր իրերը ցույց տվեցի։ Այնտեղ մի կին էլ կար, ասում էր, որ պառկածն իր տղան է։ Բժիշկը գտավ լուծումը՝ թող տղայի մայրիկը կանչի իր անունը, եթե ինչ-որ կերպ արձագանքի, ուրեմն իր որդին է։ Ես Սամվելիս անունը կանչեցի, նա շատ թույլ շարժեց աչքերը։ Հետո ինձ ասացին, որ իր իրերը պետք է մեզ փոխանցեն։ Նա ուներ վզնոց, ժամացույց, հեռախոս։ Իրերի մեջ միայն վզնոցն էր։ Վիրավորվելուց հետո իրեն տեղափոխել են նախ Հադրութ, այնտեղ օգնություն ցուցաբերել, հետո՝ Ստեփանակերտ, այնտեղ ծայրահեղ ծանր վիճակում է եղել։ Հետո արդեն Սամվելիս տեղափոխել են Երևան։ Գուցե հենց այդ ճանապարհին էլ իր ժամացույցն ու հեռախոսը կորել են»։

Երկուսուկես ամիս է տևել Սամվելի ու նրա ընտանիքի պայքարը։ «Չորս վիրահատության միջով անցավ որդիս։ Բժիշկներն ասում էին՝ կարող է ապրի, բայց գուցե չքայլի, չլսի, ես այդ օրերին միշտ շեշտել եմ՝ ամեն ինչի պատրաստ եմ, կարևորը՝ տղաս ապրի»։ Դեկտեմբերի 15-ին ավարտվել է Սամվելի «պայքարն» իր կյանքի համար։ Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը ծնված տղան անմահացավ 23 տարեկանում։

Սամվելը երկու քույրերի ավագ եղբայրն է։ «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին։ Փոքր տղա թոռնիկս մի քիչ նման է Սամվելիս։ Մեկմեկ իրեն նայելով՝ ինձ թվում է, որ Սամվելս է, իր մանկությունն է»։

Հ. Գ. Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ 40-ամյա տղամարդը փորձել է ողջ-ողջ այրել իր սիրեցյալին«Մերսեդես» թիմի իտալացի ավտոարշավորդ Կիմի Անտոնելլին դարձել է «Ֆորմուլա-1»-ի պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան Եվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցել Նոյեմբերին կհրապարակենք Նոր Սահմանադրության նախագիծը. Փաշինյան Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբԻնչ վտանգ կա Հայաստանում վաճառվող հավկիթների, կաթնամթերքի և պահածոների մեջՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանԹրամփի վարչակազմը Նեթանյահուի ճնշման ներքո առաջիկա օրերին կարող է միջnւկային hարված հասցնել Իրանին. Թաքեր Կարլսոն Մոսկվայում և Կրասնոդարում ուժայինները բերման են ենթարկել Հելոուինը տոնող բնակիչների ՌԴ ԱԳՆ -ն հերքել է Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածությունը մերժելու մասին տեղեկությունները Իրան-Ադրբեջան սահմանին կրակոցներ են հնչել․ կա վնասազերծված Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին