Մարտի 8-ին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 7-ից 11-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանրապետության տարածքում`
Մարտի 8-9-ն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով, մարտի 9-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում`
Մարտի 7-ին, 8-ի գիշերը սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի մարտի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 20°C (1999թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.5°C (1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.2°C
Հետևեք մեզ՝ այստեղ



