Այս պահի դրությամբ խաղի անցկացման որևէ այլընտրանքային վայր չի դիտարկվում․ ՈւԵՖԱ-ն՝ Իսպանիա-Արգենտինա հանդիպման մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՈւԵՖԱ-ն պաշտոնական արձագանք է տվել Իսպանիայի և Արգենտինայի ազգային հավաքականների միջև կայանալիք Ֆինալիսիմայի հնարավոր տեղափոխման մասին շրջանառվող լուրերին։
Նախատեսված է, որ մարտի 27-ին կատարական մարզադաշտում պետք է կայանա Ֆինալիսիման՝ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի ու աշխարհի գավաթակիր Արգենտինայի միջև տիտղոսի համար մղվող վճռորոշ պայքարը։ Սակայն տարածաշրջանում ընթացող ռազմական գործողություններն անդրադարձել են նաև կատարական կողմի վրա, ինչի հետևանքով խոսակցություններ են սկսվել հանդիպումն այլ վայր տեղափոխելու հավանականության մասին։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՈւԵՖԱ-ն հանդես է եկել հստակ հայտարարությամբ. «Այս պահի դրությամբ անցկացման որևէ այլընտրանքային վայր չի դիտարկվում»,- եվրոպական կառույցի խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը։
Միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ն ընդգծել է, որ մշտական կապի մեջ է կատարական կազմակերպիչների հետ։ Իսպանիա – Արգենտինա հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել ավելի ուշ։
Հետևեք մեզ՝ այստեղ



