Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
ԲԼՈԳՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Իրանի վրա հարձակման ֆոնին Թուրքիայում հասարակական շատ խմբերի ներկայացուցիչներ մի քանի օր է` թիրախավորում են Սդրբեջանին և մասնավորապես նախագահ Ի. Ալևին որպես «Իսրայելի ընկեր ու դաշնակից»:
Այս գործից անմասն չեն մնացել նույնիսկ մերձիշխանական մեդիաները: Հետաքրքիր է, որ սրա արդյունքում թուրքական սոցցանցային տիրույթում բազմաթիվ մարդիկ կիսվում են Սդրբեջանի ու ադրբեջանցիների հետ իրենց առնչության անհաջող փորձերի պատմություններով:
Օրինակ` ինչպես է Ալիևի կոռումպացված ռեժիմը հավելյալ անօրինական «հարկեր» վերցրել Ադրբեջանում աշխատող թուրքական ընկերություններից: Հնչում են նաև մտքեր, որ «Ադրբեջանի քաղաքականությունը պետք է որոշվի ոչ թե Թել Ավիվում, այլ Անկարայում»:
Բնականաբար, սա չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը դադարում են լինել ռազմավարական դաշնակիցներ, սակայն այս իրողությունը երկու երկրներում հասարակական ընկալումների և փոխադարձ ազդեցության գործիքների քննարկման տեսանկյունից ինքնին կարևոր է իմանալ»,-գրել է նա:



