Մեծ Բրիտանիան զգուշացրել է Կիպրոսում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիպրոսի Ակրոտիրիի ավիաբազայի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ չի կարող բացառել կղզում ահաբեկչական հարձակումների սպառնալիքը: Այս մասին հաղորդվել է Արտաքին գործերի նախարարության կայքում։
Բրիտանական դիվանագետները խոստովանել են, որ հարձակումները կարող են լինել անխտիր, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից հաճախակի այցելվող վայրերում։
Մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարեց, որ Կիպրոսի Ակրոտիրիի ավիաբազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Սա տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների ֆոնին: Հիլին հայտարարեց, որ նախազգուշական միջոցառումից ելնելով՝ բազայում ապրող ընտանիքները տեղափոխվել են մոտակայքում գտնվող այլընտրանքային բնակարաններ:
Հետևեք մեզ՝ այստեղ



