Սիրիայի աշխարհազորը մարտերով առաջ Է շարժվում դեպի Թել Ռաֆաաթ քաղաք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի ժողովրդական աշխարհազորի ջոկատները մարտերով առաջ են շարժվում դեպի Թել Ռաֆաաթ քաղաք, ուր փետրվարի 14-ին Թուրքիայի տարածքից ժամանել են 400 զինյալներ. կառավարական ուժերը լիակատար հսկողություն են հաստատել քաղաքից դեպի հարավ գտնվող Քաֆր Նայյա բնակավայրի նկատմամբ: Այդ մասին, փետրվարի 15-ին հաղորդել Է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ավանի ազատագրմանը նախորդել են կատաղի բախումները զինյալների հետ: Քաֆր Նայյան գտնվում Է Հալեպի նահանգում՝ Թել Ռաֆաաթից հարավ ընկած շրջանում, ուր նախօրյակին Իդլիբի նահանգից ժամանել են «Ֆայլաք աշ Շամ» խմբավորման շուրջ 400 զինյալներ: Ինչպես հաղորդվել Է, օգնական ուժերի տեղափոխումն իրականացվել Է Թուրքիայի տարածքով: Սպասվում Է, որ այդ ուժերը «Ջեբհաթ ան Նուսրա»-ի կողմում կկռվեն կառավարական զորքերի դեմ:
Անցած շաբաթ Սիրիայի կառավարական ուժերը Լաթաքիայի նահանգում վերականգնել են հսկողությունը Թուրքիայի հետ սահմանի մեծ մասի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ քանիցս ընդգծել են սիրիական զինված ուժերի ներկայացուցիչները, սահմանամերձ գոտու ամբողջական հսկողությունը մտնում Է նրանց գերակա խնդիրների թվում, քանի որ թույլ կտա կտրել հարեւան պետությունից զինյալների մատակարարման ուղիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



