Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում գնաճի միտումը կրկին ուժեղանում է. 2026 թվականի փետրվարին տարեկան գնաճը հասել է 4,3 տոկոսի, մինչդեռ մեկ տարի առաջ այն կազմել էր 2,5 տոկոս։ Թեև թվային առումով այս ցուցանիշը կարող է առաջին հայացքից չափավոր թվալ, սակայն դրա խորքային բաղադրիչների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գնաճը հիմնականում պայմանավորված է այն ոլորտներով, որոնք ամենաուղղակի ազդեցությունն ունեն հասարակության կենսամակարդակի վրա։

Հայաստանի սպառողական շուկայում գնաճի ներկայիս աճը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի զգալի թանկացմամբ։ Տարեկան կտրվածքով սննդամթերքի գներն աճել են շուրջ 6,9 տոկոսով, ինչը էապես բարձր ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ աճը կազմել էր մոտ 4,6 տոկոս։ Սննդամթերքի գների բարձրացումը սոցիալական տեսանկյունից ամենազգայուն երևույթներից մեկն է, որովհետև հենց այդ ոլորտում է կենտրոնացած միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների ծախսերի հիմնական մասը։ Հայաստանում բազմաթիվ ընտանիքների բյուջեում սննդամթերքի բաժինը շատ ավելի մեծ է, քան զարգացած երկրներում, որտեղ եկամուտների մակարդակը բարձր է, իսկ ծախսերի կառուցվածքը՝ ավելի բազմազան։ Սա նշանակում է, որ սննդամթերքի նույնիսկ համեմատաբար փոքր գնաճը կարող է իրականում զգալի ազդեցություն ունենալ մարդկանց կենսամակարդակի վրա։

Գնաճի երկրորդ կարևոր բաղադրիչը ծառայությունների ոլորտում սակագների բարձրացումն է, որը 2026 թվականի փետրվարի տվյալներով կազմել է մոտ 3,2 տոկոս։ Տրանսպորտի, կապի, առողջապահության, կրթության և այլ ծառայությունների սակագների աճը աստիճանաբար մեծացնում է տնային տնտեսությունների ծախսերը։ Եթե սննդամթերքի թանկացումը անմիջապես զգացվում է մարդկանց առօրյա գնումներում, ապա ծառայությունների թանկացումը հաճախ արտահայտվում է ամսական կամ տարեկան ծախսերի աճով, ինչը նույնպես նվազեցնում է մարդկանց իրական գնողունակությունը։

Միևնույն ժամանակ, ոչ պարենային ապրանքների գների աճը համեմատաբար զուսպ է եղել՝ կազմելով ընդամենը 0,9 տոկոս։ Սա ցույց է տալիս, որ գնաճի հիմնական ճնշումը կենտրոնացած է ոչ թե սպառողական բոլոր ապրանքների վրա, այլ հատկապես այն ոլորտներում, որոնք առավել կարևոր են մարդկանց առօրյա կյանքի համար։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մեկ տարի առաջ ոչ պարենային ապրանքների գները նույնիսկ որոշ չափով նվազել էին՝ մոտ 0,3 տոկոսով։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ գնաճային գործընթացները Հայաստանում ունեն բավականին անհավասար կառուցվածք, որտեղ որոշ ոլորտներում գները աճում են զգալիորեն արագ, իսկ մյուսներում պահպանվում է համեմատաբար կայուն իրավիճակ։

Գնաճի պատճառները բազմաշերտ են և պայմանավորված են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տնտեսական գործոններով։ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին շուկաներից՝ հատկապես սննդամթերքի և էներգակիրների ներմուծման առումով։ Երբ միջազգային շուկաներում տեղի են ունենում գների փոփոխություններ, դրանք բավական արագ արտացոլվում են նաև Հայաստանի սպառողական շուկայում։ Համաշխարհային տնտեսության վերջին տարիների անկայունությունը, մատակարարման շղթաների խափանումները, տարածաշրջանային հակամարտությունները և էներգակիրների գների տատանումները ստեղծում են այնպիսի միջավայր, որտեղ գնաճային ճնշումները դառնում են գրեթե անխուսափելի։

Միաժամանակ, ներքին գործոնները նույնպես կարևոր դեր ունեն։ Տնտեսության կառուցվածքային խնդիրները, արտադրության սահմանափակ ծավալները և ներմուծումից կախվածությունը հաճախ հանգեցնում են այն իրավիճակին, երբ ներքին շուկայում առաջարկը բավարար չէ պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար։ Սա հատկապես վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին և սննդամթերքին։ Երբ ներքին արտադրությունը չի կարողանում ապահովել շուկայի պահանջարկը, գների վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում ներմուծման արժեքը և միջազգային շուկաների փոփոխությունները։

Գնաճն ունի, բնականաբար, նաև կարևոր սոցիալական հետևանքներ, որոնք հաճախ ավելի լուրջ են, քան տնտեսական ցուցանիշների փոփոխությունը։ Գների աճը նվազեցնում է մարդկանց իրական եկամուտները նույնիսկ այն դեպքում, երբ աշխատավարձերը կամ թոշակները անվանական առումով չեն նվազում։ Գնաճը կարող է նաև ազդել սպառողական վարքագծի վրա։ Երբ մարդիկ սկսում են զգալ գների աճի ազդեցությունը, նրանք հաճախ փոխում են իրենց գնումների կառուցվածքը՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով անհրաժեշտ ապրանքներին և կրճատելով երկրորդական ծախսերը։ Սա կարող է հանգեցնել որոշ տնտեսական ոլորտների ակտիվության նվազմանը հատկապես այն ոլորտներում, որոնք կապված են ոչ առաջնային սպառման հետ։ Արդյունքում տնտեսական աճը կարող է դանդաղել, որովհետև գաղտնիք չէ, որ սպառումը տնտեսական ակտիվության կարևոր շարժիչներից մեկն է։

Միևնույն ժամանակ, գնաճը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունները։ Բարձր եկամուտ ունեցող մարդիկ սովորաբար ավելի հեշտ են հարմարվում գների փոփոխություններին, որովհետև նրանց եկամուտների մի մասը կարող է ներդրվել կամ պահպանվել այլ ակտիվների տեսքով։ Իսկ ցածր եկամուտ ունեցող խմբերը հիմնականում ծախսում են իրենց եկամուտների մեծ մասն անմիջական սպառման վրա, և այդ պատճառով գնաճը նրանց վրա ունի անհամեմատ ավելի ծանր ազդեցություն։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել սոցիալական լարվածության աճի և հասարակության ներսում տնտեսական բևեռացման խորացման։

Գնաճի ազդեցությունը նկատելի է նաև բիզնես միջավայրում։ Մի կողմից՝ գների աճը կարող է բարձրացնել որոշ ընկերությունների եկամուտները, սակայն մյուս կողմից՝ այն նաև մեծացնում է արտադրության և ծառայությունների մատուցման ծախսերը։ Հումքի, էներգիայի, աշխատուժի և լոգիստիկ ծառայությունների թանկացումը հաճախ ստիպում է ընկերություններին բարձրացնել իրենց արտադրանքի գները կամ կրճատել ծախսերը։ Սա կարող է ազդել աշխատաշուկայի վրա, որովհետև ծախսերի կրճատումը երբեմն իրականացվում է աշխատատեղերի կամ աշխատավարձերի հաշվին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի