Բրիտանական օրենքները կշարունակեն տպագրել մագաղաթի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի իշխանությունները հետաձգել են արխիվում պահելու ենթակա օրենսդրական ակտերի տպագրման համար մագաղաթի օգտագործումից հրաժարվելու մասին որոշման ուժի մեջ մտնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մեծ Բրիտանիայի կառավարության քարտուղարությունը հայտարարել Է, որ ինքնուրույն կհայթայթի միջոցներ, որոնք թույլ կտան շարունակել օրենքների տպագրումը մագաղաթի վրա: Քարտուղարությունում նշել են, որ այդ նպատակով մագաղաթի օգտագործումը միանգամայն շահութաբեր Է, ինչի կապակցությամբ որոշվել Է պահպանել ավանդույթը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել Էին, որ նոր օրենքները հարկավոր Է տպագրել հատուկ արխիվային թղթի վրա, որն զգալիորեն Էժան Է մագաղաթից:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



