Իրանը հայտարարել է փետրվարի 28-ից ի վեր 104 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանական ՀՕՊ համակարգերը փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության սրացումից ի վեր խոցել են թշնամու 104 անօդաչու թռչող սարք։ Տվյալները հայտնել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (երկրի էլիտար ուժեր) մամուլի ծառայությունից։
«Մինչ օրս ազգային ՀՕՊ համակարգը խոցել է տարբեր տեսակի ՝ Hermes, Heron, Orbiter և MQ-9 [Reaper] 104 անօդաչու թռչող սարք: Բացի դրանից, մեկ ժամանակակից Hermes անօդաչու թռչող սարք է գրավվել անվնաս և հանձնվել ավիատիեզերական մասնագետներին և ինժեներներին՝ ուսումնասիրության համար։ Հարկ է նշել, որ ամերիկյան և իսրայելական խոցված անօդաչու թռչող սարքերի 95%-ը սպառազինություն էին կրում և դրանք՝ նախքան առաքելությունը կատարելը՝ ոչնչացրել է Իրանի ժամանակակից ՀՕՊ համակարգը»,- հաղորդել է Իրանի պետական հեռուստաընկերությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



