Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանի շուրջ նոր լարվածություն․ Թրամփը զգուշացնում է պատերազմի ամենավտանգավոր պահի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Պատերազմի ռիսկը ամենաբարձրն էր առաջին երեք օրերին։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ հակամարտությունների սկզբնական փուլն է ամենավտանգավորը, երբ լարվածությունը կարող է արագ վերաճել լայնածավալ պատերազմի։

Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ լարված և բազմաշերտ՝ ներառելով ռազմական, քաղաքական և դիվանագիտական հայտարարություններ տարբեր երկրների առաջնորդների կողմից։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի վրա իրականացված հարվածները արդեն իսկ բարելավել են Իսրայելի միջազգային դիրքը։ Նրա խոսքով՝ այդ գործողությունները ոչ միայն ուժեղացրել են Իսրայելի դիրքերը միջազգային ասպարեզում, այլ նաև կարող են հանգեցնել փոփոխությունների հենց Իրանում։

Միևնույն ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կտրուկ արձագանքել է նման հայտարարություններին՝ ընդգծելով Իրանի պատմական դիմակայությունը արտաքին ճնշումներին։ Նրա խոսքով՝ Իրանի ոչնչացման մասին խոսողները լավ չեն ճանաչում երկրի պատմությունը։

«Քանդողները եկել ու գնացել են, իսկ Իրանը մնացել է կանգուն»,– ասել է Փեզեշքիանը։

Միջազգային դիվանագիտական շփումները նույնպես ակտիվացել են։ Հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը, որի ընթացքում Ռուսաստանի նախագահը վերահաստատել է իր դիրքորոշումը՝ հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու և այն քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին։

Միաժամանակ, ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները ցույց են տալիս կոշտ մոտեցում։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունը կավարտվի միայն այն դեպքում, երբ Իրանը անվերապահորեն հանձնվի։ Նրա խոսքով՝ նախագահ Թրամփը չի ակնկալում, որ իրանական իշխանությունները ինքնուրույն կհամաձայնեն հանձնվել, և հենց նախագահն է որոշելու, թե ինչն է համարվում հանձնվել։

Մամուլի խոսնակը նաև չի բացառել Իրանում ցամաքային ռազմական գործողության հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները կավարտվեն այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը որոշի, որ նպատակները իրականացված են և Իրանը փաստացի հանձնվել է՝ անկախ նրանից՝ պաշտոնապես կհայտարարի դա, թե ոչ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես անդրադարձել է Իրանի շուրջ զարգացումներին՝ դրանք գնահատելով որպես լուրջ գլոբալ սպառնալիք։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում, կարող է ավելի մեծ ապակայունացման հանգեցնել և նույնիսկ ստեղծել պայմաններ, որոնք կարող են հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի։ 

Զելենսկին ընդգծել է, որ աշխարհը նման սցենարի համար դեռ պատրաստ չէ։ Իրանի շուրջ զարգացումները շարունակում են ազդել տարածաշրջանային և միջազգային քաղաքականության վրա՝ ներգրավելով աշխարհի մի շարք խոշոր ուժերի և մեծացնելով լայնածավալ հակամարտության վտանգը։

Ալիտա Եղիազարյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս Կտրվի արտոնություն 50 տոկոսի չափով. նախագիծ. «Փաստ»Թրամփը բացառել է Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միջnւկային զինшմթերքի կիրառման հնարավորությունը «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»