«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մարտի 11-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանեց «Turkish Airlines» ավիաընկերության մեկնարկային չվերթը Ստամբուլի միջազգային օդանավակայանից:
«Զվարթնոց» օդանավակայանից NEWS.am–ին հայտնում են, որ չվերթի դիմավորման արարողությանը ներկա էին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Turkish Airlines» ավիաընկերության Արևելյան Եվրոպայի երկրների գծով վաճառքի փոխտնօրեն Հուսեյն Օզբեկը և Վրաստանի ու Հայաստանի գծով գլխավոր մենեջեր Քենան Ինջեն, և այլ հյուրեր:
Ստամբուլ - Երևան - Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն ամեն օր, իսկ մայիսի 14-ից չվերթերի հաճախականությունը կհասնի շաբաթական 10, հունիսի 15-ից՝ շաբաթական 14 չվերթի:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ turkishairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ



