Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելական բանակը հայտնել է Թեհրանի վրա նոր հարվածների մասին։
Իսրայելական կողմի տվյալներով՝ հարվածների թիրախների թվում են եղել ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարական կետերը և կառավարման կենտրոնները, ԻՀՊԿ Իմամ Հուսեյնի անվան կենտրոնական ռազմական համալսարանի տարածքում գտնվող օբյեկտները, որն օգտագործվում էր ռազմական գործողությունները ղեկավարելու համար, ինչպես նաև բալիստիկ հրթիռների պահեստները և արտադրական օբյեկտները։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Ներքին անվտանգության ուժերի շտաբի, Բասիջ բազաների և հետախուզական հրամանատարական կենտրոնի վրա հարվածների մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



