«Նոան»՝ Հայաստանի սուպերգավաթակիր (տեսանյութ)
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Նոան» հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով պարտության մատնեց անցած տարվա սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիային»։
Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչոքի՝ 1:1:
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան, Գվինեա Բիսաուն ներկայացնող Զիդան Բանժակին։
Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց պորտուգալացի հարձակվող Հելդեն Ֆերեյրան։
Հետևեք մեզ՝ այստեղ



