Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Երևանում բողոքի ակցիաներ են։ Փողոցում Սամվել Կարապետյանի կողմնակիցներն են։ Որքան հասկանում եմ և մամուլում էլ այդ մասին հրապարակումներ եղան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փողոց է դուրս գալիս։ Կարծում եմ՝ լավ միտք է։ Առանց փողոց իշխանափոխություն չի լինի։ Իսկ փողոցով՝ կլինի։ Նույնիսկ ավելի շուտ, քան բոլորը սպասում են։ Օրինակ, հունիսի 6-ին։ Կամ, մայսիս 6-ին…
Եթե փողոցը ձևավորվի, ամեն ինչ միանգամայն այլ ընթացք կստանա։ Հետևաբար, կարծում եմ, շատ լավ կլինի, եթե ընդդիմադիր մյուս կենտրոններն էլ այդ ուղղությամբ աշխատեն։ Եվ դա անեն որքան հնարավոր է շուտ։ Չզարմանաք, բայց ես դեռ հավատում եմ, որ ընդդիմությունը իշխանափոխության և ոչ թե մի քանի մանդատի համար է պայքարում։ Իրոք հավատում եմ»։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



