Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական քաղաքական հարթակներում որոշ առաջնորդներ ստանում են ընդգծված աջակցություն և քաղաքական խրախուսանք, մինչդեռ այլ երկրներ կամ կառավարություններ ենթարկվում են խիստ քննադատության կամ նույնիսկ քաղաքական ճնշումների։ Եվրոպական քաղաքական քննարկումներին հետևելիս կարելի է նկատել, որ որոշ ղեկավարներ հաճախ ներկայացվում են որպես եվրոպական արժեքների կրողներ և գործընկերներ, որոնք արժանի են համակրանքի և աջակցության։

Այս համատեքստում հաճախ հիշատակվում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, Մայա Սանդուն, Սալոմե Զուաբիշվիլին։ Ինչպես նկատեցիք, այս մարդկանց միավորում է միայն իրենց երկրի շահերը աշխարհաքաղաքական խոշոր ուժերի զոհասեղանին դնելը և Արևմուտքի հանձնարարականները կուրորեն կատարելը։ Այնինչ, եվրոպական քաղաքական հարթակներում այս առաջնորդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշներ, և նրանք ստանում են եվրաչինովնիկների քաղաքական աջակցությունն ու հրապարակային դրվատանքը։ Պատահական չէ, որ նրանց ելույթները, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափերի են արժանանում։

Սակայն նույն ժամանակահատվածում Եվրոպայի վերաբերմունքը այլ երկրների կամ այլ գործիչների նկատմամբ կարող է լինել զգալիորեն ավելի քննադատական։ Այս հակադրությունը հատկապես նկատելի է Վրաստանի դեպքում, հատկապես, որ վերը նշված ցանկում Վրաստանի երկու նախկին ղեկավար կա: Եվրոպական քաղաքական շրջանակներում պարբերաբար դժգոհություն է հնչում այն փաստի շուրջ, որ Վրաստանը փորձում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն եվրոպական կառույցների հետ, այլ նաև խորացնել տնտեսական և քաղաքական կապերն այլ երկրների, օրինակ՝ Ռուսաստանի և, ինչու չէ, նաև Չինաստանի հետ։ Վրաստանը փորձում է իր շահերն առաջ տանել տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առկա մրցակցության պայմաններում։ Սակայն եվրոպական քաղաքական շրջանակներում այսպիսի քաղաքականությունը հաճախ դիտարկվում է կասկածանքով և քննադատությամբ։

Երբ որևէ երկիր (ավելի ստույգ՝ որևէ երկրի ղեկավար, իշխող ուժ) վարում է այնպիսի քաղաքականություն, որը համընկնում է եվրոպական նեղ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների հետ, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար լինում է առավել բարենպաստ։ Իսկ երբ որևէ պետության իշխանություն փորձում է վարել ավելի բազմավեկտոր կամ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, հաճախ առաջանում են քաղաքական լարվածություններ։ Այս երևույթը բնորոշ է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բայց Եվրոպայի դեպքում այն անցնում է բոլոր սահմանները։

Դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը փոքր և միջին պետությունների համար հաճախ դիտարկվում է որպես գոյատևման ռազմավարություն։ Երբ պետությունը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների խաչմերուկում, նրա համար բնական է փորձել կառուցել հարաբերություններ միաժամանակ մի քանի ուղղություններով։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել արտաքին կախվածությունները և ապահովել ավելի լայն տնտեսական ու քաղաքական հնարավորություններ։ Սակայն դա Եվրոպայի համար անընդունելի է։ Պատահական չէ, որ եվրոպական կառույցները հաճախ ավելի բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում այն կառավարությունների նկատմամբ, որոնք պատրաստ են անվերապահորեն աջակցել եվրոպական աշխարհաքաղաքական օրակարգին, նույնիսկ եթե այդ գործընթացում առաջանում են ներքին քաղաքական կամ սոցիալական խնդիրներ, կամ սեփական երկիրը տուժում է և դառնում է պատերազմի թատերաբեմ։ Ուկրաինան՝ ամենավառ օրինակը...

Հենց այս ֆոնի վրա էլ առաջանում է ևս մեկ կարևոր հարց՝ ի՞նչ չափով են եվրոպական կառույցները հետևողական իրենց արժեքային քաղաքականության մեջ։ Եվրոպան մշտապես ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն իր օրակարգի հիմքում են։ Սակայն քննադատները նշում են, որ այն կառավարությունները, որոնք համարվում են եվրոպական քաղաքականության գործընկերներ, քարտ բլանշ են ստանում Եվրոպայի կողմից իրենց ուզածով վարվելու համար։ Նրանք կարող են հակաժողովրդավարական քայլեր ձեռնարկել ու խախտել մարդու իրավունքները՝ բանտերը լցնելով ընդդիմադիրներին, իսկ եվրոպական կառույցներն աչք կփակեն տեղի ունեցողի առաջ։

Այս երևույթը միջազգային հարաբերություններում հայտնի է որպես «ընտրովի արժեքայնություն», երբ արժեքները կիրառվում են ոչ թե համընդհանուր սկզբունքների հիման վրա, այլ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ։ Այս հակասությունը հատկապես զգացվում է այն ժամանակ, երբ եվրոպական կառույցները խիստ քննադատում են որոշ երկրների ներքաղաքական զարգացումները, բայց նույն մակարդակի քննադատություն չեն հնչեցնում այն երկրների նկատմամբ, որոնք համարվում են քաղաքական գործընկերներ։ Նման իրավիճակներում ստեղծվում է այն ընկալումը, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաները շատ դեպքերում օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ միջազգային հարաբերություններում ազդեցություն գործադրելու համար։ Իսկ նույն «գործընկեր» պետությունների ու նրանց ժողովուրդների ճակատագրի վրա՝ թքած...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից