Պակիստանում առնվազն 12 մարդ Է զոհվել գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանի Սինդի նահանգում գնացքին բեռնատարի բախվելու հետեւանքով զոհվել Է առնվազն 12 մարդ, որոնցից ութն ազգականներ են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հաղորդել Է Daily Times հրատարակությունը:
Mazda բեռնատարի վարորդը, որի վրա եղել Է շուրջ քսան մարդ, փորձել Է երկաթգիծը հատել անցատեղում: Ֆարիդ Էքսպրես գնացքը հարվածել Է բեռնատարին եւ իր հետ տարել մոտավորապես 1,5 կիլոմետր:
Զոհվածների մարմիններն ու վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Գնացքի անձնակազմը չի տուժել:
Լոկոմոտիվն աննշան վնասվածքներ Է ստացել եւ նորոգման համար կուղարկվի Կարաչի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



