Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նախատեսում են, քրեաիրավականից բացի, ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր. նախագիծ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել Քաղաքացիական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում։ Նշվում է, որ ԶԼՄ-ները և սոցիալական հարթակները դարձել են հիմնական հարթակները, որտեղ ձևավորվում և տարածվում է հանրային կարծիքը։ Այդ հարթակներում, սակայն, հաճախ տարածվում է ատելության խոսք, որը կարող է ուղղված լինել անձանց կամ անձանց խմբերի դեմ՝ նրանց ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելության, քաղաքական կամ այլ հայացքների, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքներով։

Ներպետական օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն։ Այսպես, Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսվել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, իսկ 330-րդ հոդվածով՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված չեն քաղաքացիաիրավական և վարչաիրավական պատասխանատվության միջոցներ։

Ատելության խոսքի համար իրավական պատասխանատվության միջոցների նախատեսման չափանիշները, տարբեր կոնվենցիոն մեխանիզմներով սահմանված պարտավորությունները և միջազգային փորձը միասնական չեն։ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզը, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, պետք է արգելված լինի օրենքով։ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանվում է անդամ պետությունների պարտականությունը՝ որպես օրենքով պատժելի արարք նախատեսելու ռասայական գերազանցության կամ ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ցանկացած ռասայի կամ այլ մաշկի գույն կամ էթնիկ ծագում ունեցող անձանց խմբի նկատմամբ բռնությունը կամ դրա հրահրումը, ինչպես նաև ռասիստական գործողություններին օժանդակելը, ներառյալ՝ դրանց ֆինանսավորումը։ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 35-րդ ընդհանուր հանձնարարականում, անդրադառնալով ատելության խոսքի դեմ կիրառելի անհրաժեշտ միջոցներին, կոմիտեն ընդգծել է ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքացիական և վարչական իրավունքի կիրառման կարևորությունը և արձանագրել է, որ քրեական պատասխանատվության միջոցները պետք է կիրառվեն միայն ռասիստական ատելության խոսքի առավել ծանր դրսևորումների դեպքում՝ հաշվի առնելով, ի թիվս այլնի, կոնկրետ խոսքի ազդեցության բնույթը և ծավալը թիրախավորված անձանց և խմբերի վրա։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Ատելության խոսքի դեմ պայքարի մասին» թիվ CM/Rec(2022)16 հանձնարարականով նախատեսվել է, որ անդամ-պետությունները պետք է ապահովեն ատելության խոսքից արդյունավետ իրավական պաշտպանությունն իրենց քաղաքացիական և վարչական օրենսդրությամբ, մասնավորապես՝ վնասի հատուցման վերաբերյալ կարգավորումներով և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով։

Այսպես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով զանգվածային լրատվության միջոցների թվում նախատեսվել են այն լրատվական միջոցները, որոնք տարածվում են համացանցում դոմեյն, հոսթինգ ունեցող կայքերի միջոցով։ Հաշվի առնելով, որ անձինք հիմնականում մեկնաբանություններ են տեղադրում ոչ թե լրատվական կայքերում, այլ սոցիալական ցանցերում տվյալ լրատվամիջոցների էջերում և ալիքներում՝ նախարարությունը կարծում է, որ անհրաժեշտ է ամրագրել նաև նշված հարթակներում նման մեկնաբանությունների հեռացման պարտականությունը։ Նախագծերի փաթեթով ատելության խոսք չտարածելու, ինչպես նաև հրապարակված՝ ատելության խոսք պարունակող հրապարակումների հեռացման պարտականությունը դրվել է նաև ԶԼՄ-ների և տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների վրա։

Առաջարկվող իրավական կարգավորումը նախատեսում է ատելության խոսքի դեմ պայքարի վարչաիրավական և քաղաքացիաիրավական կառուցակարգեր, որոնք քրեաիրավական կառուցակարգին զուգահեռ կարող են ունենալ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վնաս կրած անձի հատուցումն ապահովող գործառույթ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ-ն հայտնել է մոտ 700 ԱԹՍ խոցելու մասին, իսկ Ուկրաինայում ռուսական հարվածներից կան զոհեր և վիրավորներ Վերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Շախմատի աշխարհի առաջնությանը կմրցեն 20-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջուն և ուզբեկ Ժավոխիր Սինդարովը. մրցանակային ֆոնդը կազմում է 2.5 մլն դոլար Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ 60-ամյա թոշակառուն սպանել է իր 61-ամյա ամուսնունԶելենսկին ակնկալում է ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմի օգնությունը, եթե Թրամփին չհաջողվի հասնել պատերազմի դադարեցմանը Նոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին Գազի գինը կթանկանա՞Հայաստանը 2027-ին և 2028-ին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները Հայտնաբերվել է դատարանի դահլիճից փախած 34-ամյա տղամարդը. նա թաքնվում էր Ջրվեժում (տեսանյութ) Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա տուժած Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Աղջկա հարազատները ծեծել և սպանել են տղային՝ իրենց քրոջը ամուսնության առաջարկություն անելու համարՊեսկովը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հաջորդ բանակցությունների ամսաթվի վերաբերյալ հարցին Փաշինյանի հետ հանդիպմանը Ռումինիայի նախագահը հայտնել է երկրի լիակատար աջակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Ռումինիայի անվտանգային շահերից բխում է, որ Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ, տնտեսական առումով զարգացած. Նիկուշոր Դան Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Կայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանԲժիշկները աղջկա աղիքներից պիրսինգային զարդեր են հանել Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Փաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանԻրանը հայտարարել է, որ կուժեղացնի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՊրեմիեր լիգա․ 11-րդ տուրի արդյունքներն ու մրցաշարային դրությունը Էրդողանի ուղերձը` «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ կապված Փաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԿոբախիձեն հաջողություն է մաղթել Հայաստանի իշխանություններին սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպական խորհրդի նախագահը թվարկել է ԵՄ գագաթնաժողովի հիմնական թեմաները ՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ Ալիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԻնչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Իրանը հայտարարել է, որ հրաժարվում է բանակցել առանց իր յոթ պայմանների կատարման Բնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Զինված անձինք՝ Երևանի կենտրոնում․ 7 մարդ ձերբակալվել է Իրանը մտադիր չէ բանակցություններ վարել, քանի դեռ ԱՄՆ-ը չի համաձայնել կատարել Թեհրանի յոթ նախապայմանները. Ղալիբաֆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Խոշտանգել են 27-ամյա լրագրող ՎիկտորյայինՌԴ-ն 11-հազարանոց զորախումբ է ձևավորում․ մանրամասներ ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը Բաքվից ուշագրավ հայտարարություն՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»