Զիդանը 20 ֆուտբոլիստ է հայտավորել «Ռոմա»-ի դեմ խաղի համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իտալական «Ռոմա»-ի դեմ խաղի համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, ֆրանսիացի մարզիչը «Ռոմա»-ի դեմ խաղին հայտավորել է 20 ֆուտբոլիստի:
Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:
Պաշտպաններ՝ Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Ալվարո Արբելոա, Դանի Կարվախալ, Մարսելո, Նաչո, Դանիլո:
Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Կազեմիրո, Իսկո, Խամես Ռոդրիգես, Լուկա Մոդրիչ, Մատեո Կովաչիչ:
Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Խեսե, Լուկաս Վասկես:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռոմա»-«Ռեալ» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 17-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



