Դավութօղլուն Ուկրաինայում հակառուսական հայտարարություններ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ռուս-թուրքական հարաբերությունների լարված ֆոնի ներքո Ուկրաինայում ակնհայտ հակառուսական հայտարարություններ է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ուկրաինական Segodnya լրատվականը, Դավութօղլուն Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի հետ հանդիպումից հետո հանդիպե լ է լրագրողների հետ:
Թուրքիայի վարչապետը մեղադրել է Ռուսաստանին Վրաստանի, Ուկրաինայի և Սիրիայի տարածքային ամբողջականությունը խախտելու մեջ՝ հավելելով, թե այս պահին «վտանգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի պատճառով, որին աջակցում է Ռուսաստանը»:
Յացենյուկի հետ հանդիպմանը Դավութօղլուն ասել է, որ իրենք պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ավելացրել, որ իրենց համար Ղրիմն Ուկրաինայի անբաժան մասն է:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են անցած տարվա նոյեմբերի 27-ին թուրքական ռազմական օդուժի կողմից ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի կործանումից հետո: Հայտնի է, որ «Սու-24-ը» հակաահաբեկչական գործողություն է իրականացնելիս եղել Սիրիայի տարածքում, սակայն Անկարայի պնդմամբ, այն հատել է Թուրքիայի օդային սահմանը: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան շարունակում է պնդել, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի տարածքում:



