Որն է պատերազմի դադարեցման պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը պետք է ավարտվի այնպես, որ նրանք երբեք չկրկնեն իրենց ագրեսիան, գրում է SNN-ը։
Նախարարի խոսքով՝ Թեհրանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, բայց ցանկանում է, որ Իրանի դեմ ագրեսիան երբեք չկրկնվի։
«Այս անգամ այս պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ մեր թշնամիները երբեք չմտածեն հարձակումների կրկնության մասին», - ընդգծել է Արաղչին։
Մարտի 16-ին Արաղչին հայտարարել է, որ Իրանը կշարունակի պայքարել մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցի Իսլամական Հանրապետության դեմ «զինված ագրեսիա ձեռնարկելու» սխալը։
Նախարարի խոսքով՝ ԱՄՆ հարձակումների զոհերը նույնպես պետք է ստանան համապատասխան փոխհատուցում։
Հետևեք մեզ՝ այստեղ



