5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև
ՔԱՂԱՔԱԿԱՆ2026 թ․ մարտի 12-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեկենաս Արտակ Թովմասյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը կմեկնարկի հայ միջնադարյան մեծանուն բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ։
Նախաձեռնությունը միտված է հայ միջնադարյան գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը և հայկական բժշկագիտական մտքի ներկայացմանը համաշխարհային գիտական հարթակներում։
Նշենք, որ սա «Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն է՝ ուղղված գիտության զարգացմանը Հայաստանում։

1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



