Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ցանկացած իշխող ուժ ձգտում է հնարավորինս երկար պահել իշխանությունը: Կամ առնվազն աշխատում է այն հնարավորինս սահուն և անցնցում փոխանցել իր հանդեպ շատ վատ չտրամադրված մեկ այլ ուժի (գործչի): Կայացած ժողովրդավարության երկրներում, սովորաբար, այդ հարցերը հարթ ու սահուն կարգավորվում են տասնամյակներով (առանձին դեպքերում՝ հարյուրամյակով) ամրապնդված ու հղկված մեխանիզմներով՝ ըստ ընտրությունների արդյունքների: Հետխորհրդային երկրներում այդ առումով պատկերը բավականին տարբերվող է: Ու ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, ի դեպ: Ինչևէ:

Իշխանությունից չհեռանալու ցանկություն դրսևորողներն ունենում են իշխանության գալու և այն պահելու տարբեր մոտիվացիաներ: Դասական ընկալմամբ՝ այս կամ այն ուժը ձգտում է իշխանության, որպեսզի իրականացնի իր նախանշած, հանրությանը հայտարարված ծրագրերը, նպատակները: Նիկոլ Փաշինյանի գլխվորած իշխանության դեպքում գլխավոր մոտիվացիայի հետ կապված վիճակը և՛ դա է, և՛... ոչ այնքան: Այո, 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն նախ փողոցով (մայիսին), ապա ԱԺ արտահերթ ընտրություններով (դեկտեմբերին) եկան իշխանության, որպեսզի իրականացնեն որոշակի ծրագրեր: Սակայն ոչ այն, ինչի մասին խոսում էին: Նրանք հանրությանը ներկայացնում էին միանգամայն այլ ծրագրեր ու նախանշում էին այլ նպատակներ: Օրինակ՝ խոսում էին սիրո և համերաշխության մասին, խոսում էին հայության զանգվածային ներգաղթի, աղքատության նվազման, կոռուպցիայի վերացման, աշխատատեղերի բացման, երկիրը օտարերկրյա, հատկապես Սփյուռքի գործարար շրջանակների խոշոր ներդրումներով հեղեղելու մասին:

Խոստանում էին այս ամենը:

Ավելին, այն ժամանակ, ու դա տեսագրված, արձանագրված, ամրագրված անհերքելի փաստ է, երբ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասում էին, թե նա եկել է (բերվել է) իշխանության, որպեսզի հանձնի Արցախը, ինքը՝ Փաշինյանը, հրապարակով մեկ բղավում էր, թե՝ «չար լեզուներն» իր հասցեին զազրախոսում են, իրեն՝ ազնվագո՜ւյն ու բացառապես ճշմարտախո՜ս, հայրենասիրության մարմնավորում Նիկոլ Փաշինյանին վատաբանում են: Մինչդեռ ինքը Արցախի հարցով անգամ դեռ չի էլ բանակցել:

Կյանքն ու հետագա ողբերգական իրադարձությունների ընթացքը ցույց տվեցին, որ «չար լեզուները» իրավացի էին (ցավոք), իսկ Փաշինյանը՝ սխալ:

Այո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «առաքելությունը» (եթե կուզեք՝ հակա-առաքելությունը) եղավ Արցախը թշնամուն հանձնելը, Արցախը վտանգի պահին մենակ թողնելը, Արցախն ուրանալը և այն պաշտոնապես ադրբեջանական ճանաչելը: Բազմահազարամյա հայկական բնօրրանը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ուրացավ, ճանաչեց թշնամապատկան:

Բայց մեր այս անդրադարձի հարցը հանրության ու նաև որոշ ինքնասիրահարված գործիչների հիշողության թարմացումը չէ: Բուն հարցն այն է, որ Փաշինյանը և ՔՊ-ն իշխանության են եկել այլ խոստումներով ու հրապարակային նախանշումներով, սակայն իրականացրել են դրա հակառակը, ավելին՝ հակառակից էլ վատ:

Սիրո և համերաշխության փոխարեն իրականացրել են ատելության և ներքին թշնամանքի սերմանում, աղքատությունը չի նվազել, կոռուպցիան ողջ-առողջ է, միլիարդավոր դոլարների ներդրումներ չեղան ու չեն սպասվում: Իսկ անվտանգային ավերածությունների ու կորուստների մասին նշեցինք:

Մի խոսքով, 2018-ին եղավ ընտրություն, ընտրվեցին ու բերեցին պատերազմ, աղետաբեր պատերազմ, հազարավոր զոհեր տված պատերազմ: Սակայն, արի ու տես, որ այդ աղետաբեր իշխանությունը 2021-ի հունիսին վերընտրվեց, եթե կարելի է այդպես ասել: Էլի՝ ճոխ խոստումներ, այս անգամ նաև՝ չափելի: Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի բանակցային շարունակում, ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պահպանում ու խորացում: Ու էլի՝ աղքատության վերացում, աշխատատեղեր, թոշակների շոշափելի բարձրացում, այս, այն:

Այդ խոստումները դղրդյունով տապալվել են: Ու դրա մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ հիմնավորել կոնկրետ փաստերով, կառավարության ծրագրի և բուն իրականության անհամապատասխանությունները մատնանշելով:

Հիմնականները. Արցախի ինքնորոշման իրավունքը ոչ միայն չիրացվեց, այլ, կրկնենք, հենց Փաշինյանն անձամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ իր հրահրած պատերազմից հետո Արցախից մնացել էր, ճանաչեց ադրբեջանական: Դրա հետևանքով իրականացվեց Արցախի բռնի հայաթափումը:

Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցավ տարածքային կորուստներ, հայտնվեց արտաքին ադրբեջանաթուրքական ներխուժման ռեալ նոր վտանգների առաջ: Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը փչացրել է՝ որքան հնարավոր է, թեպետ տնտեսությունն ու իր կառավարությունը «նստած» են ռուսական կամ Ռուսաստանին առնչվող առևտրաֆինանսական հոսքերի վրա:

Երկրի տնտեսությունը դեֆորմացված է, հանցավորությունն ու թմրամոլությունն աճել են անգամներով: Աղքատությունը չի նվազել, երկրից որոշակի արտագաղթ կա, թոշակները մի 10000 դրամով բարձրացվեցին միայն ընտրությունների նախաշեմին՝ որպես ընտրակաշառք: Սա՝ այն դեպքում, որ դեռ չենք խոսում գնաճի, արժեզրկման մասին:

Ավելին, Փաշինյանի պաշտոնավարման երկրորդ շրջանն աչքի ընկավ համատարած քաղաքական հետապնդումներով, հալածանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ անընկալելի ու մերժելի (նաև՝ տապալված) արշավով ու հայ հոգևորականների հալածանքներով, բանտարկություններով, քաղաքական կալանավորումներով, հակաժողովրդավարական ու ակնհայտ բռնապետական դրսևորումներով, ազգային ինքնության դեմ նպատակաուղղված քայլերով:

Ամփոփենք. Փաշինյանն ու ՔՊ-ն առնվազն երկու անգամ իշխանություն են դարձել՝ հրապարակային խոստանալով այլ բան, իսկ գալով իշխանության կամ պահելով այն՝ իրականացրել են բոլորովին այլ ծրագիր, այլ գործողություններ: Ավելին, այդ այլ՝ չհռչակվող, բայց իրականության մեջ կոնկրետ քայլերով դրսևորվող ծրագիրը չափազանց շահեկան է մեր պետության ու մեր ժողովրդի մշտական թշնամիներին:

Ու հիմա՝ 2026 թվականին, Փաշինյանն ու ՔՊ-ն ավտոբուսային վոյաժներով ու կարկանդակեղենի հրապարակային կլանման վանող տեսարաններով ցանկանում են պահել իշխանությունը, ավելի ճիշտ՝ ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ իշխանությունից: Խոսում են «խաղաղությունից», ինքնիշխանությունից, բարեկեցությունից: Անգամ սարսափելի է պատկերացնել, թե ինչեր կլինեն, եթե Փաշինյանն ու ՔՊ-ն հանկարծ մնան իշխանության: Թեկուզ և դա գոնե այս պահին ֆանտաստիկայի ժանրից է:

Հաշվի առնելով մինչև այժմ արձանագրված երկու փորձերը՝ ընդհանուր գծերով լինելու է հետևյալը. եթե խոսում են ինքնիշխանությունից, ուրեմն Հայաստանի ինքնիշխանությունից միայն անունն է մնալու: Բարեկեցություն լինելու է միայն ՔՊ «առաջին շարքի» կարկառունների համար, իսկ ժողովուրդը շարունակելու է տնքալ բարձր գների, ցածր եկամուտների, տուգանքների և հարկերի տակ: Գումարած՝ ահռելի արտաքին պարտքի լուծը: Ինչ վերաբերում է այդքան տարփողված «խաղաղությանը», ապա այն բերողը հաստատ չի կարող լինել մեկը, ով բերել է պատերազմ, ռազմական բախումներ ու ընդհարումներ, մարդկային ու տարածքային ծանր ու աններելի կորուստներ: Մեկը, որն ամենօրյա ռեժիմով հենց միայն զիջում է...

Իսկ 2018-ի «ծրագիրը», կարծես, դեռ չի ավարտվել: Դրա համար էլ նորից ուզում են մնալ իշխանության: Դե, չհաշված նեղ անձնական մոտիվները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»Արտակարգ դեպք Երևանում. 22-ամյա աղջկան քավորն ու քավորկինը ծեծի են ենթարկելՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է 36-ամյա կինը դպրոցական մրցույթի ժամանակ հարձակվել է մի երեխայի վրաԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան Լելիոն Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանԿիևում վնասվել է ռազմական նշանակության Հյուսիսային կամուրջը Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք Չալաբյան«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Ընդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»Հայաստանի երեք քաղաքում արձանագրվել է օդում փոշու թույլատրելի մակարդակի գերազանցում Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Պուտինը հայտարարել է, երբ տեղի կունենան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները «Ժամանակը սպառվել է». Զելենսկին՝ պատերազմի մասին Վերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համար Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան