Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Նախագահին՝ մարդատար նավի խորտակման կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Խուբեյ նահանգում՝ Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին և Չինաստանի ժողովրդին տոկունություն և ոգու արիություն։
Վստահ եմ, որ ՉԺՀ կառավարության ձեռնարկած ջանքերը կնպաստեն փրկելու հնարավորինս շատ մարդկային կյանքեր»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



