Երևան, 27.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հորմուզի նեղուցից մինչև... խոհանոց. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմական լարվածությունը, մասնավորաբար՝ Իրանի շուրջ ձևավորված իրավիճակը, աստիճանաբար վերածվում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության ճգնաժամի, այլև գլոբալ տնտեսական և պարենային կայունության լուրջ մարտահրավերի։ Այս օրերին միջազգային լրատվամիջոցների գլխագրերում ամենից հաճախ քննարկվում է նավթի շուկայի վրա պատերազմի ազդեցությունը, քանի որ Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, ինչի հետևանքով նավթով բեռնված տանկերները չեն կարողանում անցնել այդ ռազմավարական ջրային միջանցքով։

Սակայն համաշխարհային տնտեսության համար խնդիրը շատ ավելի լայն է, քան միայն նավթի մատակարարումների խափանումը, քանի որ նույն նեղուցով անցնում են նաև բազմաթիվ առևտրային նավեր, որոնք բեռնված են պարարտանյութերով և սննդամթերքով։ Այս հանգամանքը ստեղծում է մի շղթայական ազդեցություն, որի հետևանքով էներգետիկ, գյուղատնտեսական և պարենային շուկաները սկսում են փոխադարձաբար ազդել միմյանց վրա՝ ձևավորելով համաշխարհային տնտեսության համար շոկային իրավիճակ։

Նկատի ունենանք, որ պարարտանյութերի շուկան նույնպես խիստ կախված է լոգիստիկ ուղիներից, և դրա խափանումը կարող է երկարաժամկետ և նույնիսկ ավելի խորքային ազդեցություն ունենալ գլոբալ պարենային համակարգի վրա։ Հատկանշական է, որ Պարսից ծոցի երկրները մեծ դեր ունեն պարարտանյութերի համաշխարհային արտադրության և մատակարարման մեջ։ Ըստ միջազգային գնահատականների, այդ տարածաշրջանին բաժին է ընկնում պարարտանյութերի համաշխարհային մատակարարման մոտ 20 տոկոսը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում տեղի ունեցող ցանկացած ռազմական կամ քաղաքական անկայունություն անմիջապես անդրադառնում է համաշխարհային գյուղատնտեսական արտադրության վրա։ Այս պայմաններում նույնիսկ կարճաժամկետ խափանումը կարող է հանգեցնել պարարտանյութերի շուկայի լուրջ ցնցումների։ Երբ առաջարկը նվազում է կամ մատակարարումները դանդաղում են, գները սկսում են արագ աճել։ Իրանի շուրջ պատերազմական իրավիճակի սկսվելուց հետո արդեն արձանագրվել է պարարտանյութերի գների 10-ից մինչև 30 տոկոս աճ, և տնտեսագետները չեն բացառում, որ այս ցուցանիշը կարող է ավելի բարձրանալ, եթե իրավիճակը երկարատև բնույթ կրի, կամ Հորմուզի նեղուցը շարունակի փակ մնալ։ Շուկայի մասնակիցների համար սա ոչ միայն տնտեսական խնդիր է, այլ նաև ռազմավարական ռիսկ, քանի որ պարարտանյութերի պակասը անմիջապես ազդում է գյուղատնտեսական արտադրության վրա։

Բացի լոգիստիկ խնդիրներից, պարարտանյութերի շուկայի վրա ազդում են նաև ռազմական գործողությունները։ Երբ ռազմական հարվածներ են հասցվում արտադրական ենթակառուցվածքներին կամ քիմիական գործարաններին, արտադրության ծավալները կարող են կտրուկ նվազել։ Նման իրավիճակ արդեն արձանագրվել է, երբ տարածաշրջանում ռազմական գործողությունների շրջանակում հարվածներ են հասցվել որոշ արտադրական կենտրոնների, այդ թվում՝ Կատարում գտնվող ենթակառուցվածքներին։ Նման հարվածները միայն տվյալ երկրի տնտեսության համար խնդիր չեն ստեղծում, այլ կարող են խաթարել ամբողջ միջազգային շուկայի հավասարակշռությունը։

Ստեղծված իրավիճակը շատ փորձագետներ արդեն բնութագրում են որպես վերջին տարիների պարենային շուկայի երրորդ խոշոր շոկ։ Առաջինը կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ, որը խաթարեց գլոբալ մատակարարման շղթաները, սահմանափակեց միջազգային առևտուրը և բերեց սննդամթերքի գների զգալի աճի։ Երկրորդ շոկն առաջացավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով, քանի որ Ուկրաինան հանդիսանում է աշխարհի խոշորագույն հացահատիկ արտահանողներից մեկը։ Այդ պատերազմի արդյունքում Սև ծովով հացահատիկի արտահանման գործընթացը երկար ժամանակ դժվարությունների առաջ կանգնեց, ինչը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ միջազգային շուկաների վրա։ Այժմ երրորդ շոկը ձևավորվում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս անգամ խնդիրը ոչ միայն հացահատիկի մատակարարումների, այլև ամբողջ պարենային արտադրության հիմքում գտնվող պարարտանյութերի և էներգիայի շուկաների խաթարումն է։ Սա ստեղծում է մի յուրահատուկ իրավիճակ, երբ միաժամանակ վտանգի տակ են հայտնվում սննդի արտադրության երեք կարևորագույն բաղադրիչներ՝ էներգիան, պարարտանյութերը և լոգիստիկան։

Այս երեք գործոնների փոխկապակցվածությունը հատկապես ակնհայտ է գյուղատնտեսական արտադրության ամբողջ շղթայում։ Գյուղատնտեսական տեխնիկան մեծ մասամբ աշխատում է դիզելային վառելիքով, որի գինը անմիջապես կախված է նավթի շուկայից։ Եթե նավթի գները բարձրանում են, ապա ֆերմերների համար թանկանում է հողի մշակումը, բերքի հավաքումը և տեղափոխումը։ Բացի այդ, սննդի վերամշակման գործարանները նույնպես կախված են էներգիայի մատակարարումից, քանի որ արտադրական գործընթացները պահանջում են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա և վառելիք։ Սառնարանային պահեստները, որոնք անհրաժեշտ են սննդամթերքը երկար ժամանակ պահպանելու համար, նույնպես էներգատար համակարգեր են։

Այս ամենի արդյունքում էներգիայի ծախսերը շատ դեպքերում կազմում են արտադրված սննդամթերքի վերջնական գնի մոտ կեսը։ Երբ նավթի գները բարձրանում են, այս ծախսերը նույնպես աճում են, և դա անմիջապես փոխանցվում է սպառողական շուկային։ Սակայն ներկայիս իրավիճակում էներգետիկ ճնշմանը ավելանում է նաև պարարտանյութերի մատակարարման խնդիրը, ինչը կարող է բազմապատկել ազդեցությունը։ Երբ պարարտանյութերը թանկանում են, կամ դրանց հասանելիությունը սահմանափակվում է, ֆերմերները կանգնում են բարդ ընտրության առաջ։ Նրանք կարող են փորձել կրճատել պարարտանյութերի օգտագործումը՝ նվազեցնելով արտադրական ծախսերը, կամ փոխել մշակաբույսերի կառուցվածքը՝ ընտրելով այնպիսի մշակաբույսեր, որոնք ավելի քիչ պարարտանյութ են պահանջում։ Սակայն երկու տարբերակն էլ ունի բացասական հետևանքներ։ Պարարտանյութերի նվազ օգտագործումը սովորաբար հանգեցնում է բերքատվության նվազման, քանի որ հողը չի ստանում անհրաժեշտ սննդանյութերը, իսկ մշակաբույսերի փոփոխությունը կարող է խաթարել շուկայի հավասարակշռությունը, քանի որ որոշ կարևոր մշակաբույսերի արտադրությունը կարող է կրճատվել։ Հատկապես խոցելի են հացահատիկային մշակաբույսերը և բրինձը, որոնք հանդիսանում են աշխարհի բնակչության մեծ մասի սննդակարգի հիմքը։ Եթե դրանց արտադրությունը նվազի, ապա միջազգային շուկաներում կարող է առաջանալ առաջարկի պակաս, ինչը կբերի գների նոր աճի։ Սա հատկապես ծանր ազդեցություն կունենա զարգացող երկրների վրա, որտեղ սննդամթերքի գների նույնիսկ փոքր աճը կարող է լուրջ սոցիալական հետևանքներ ունենալ։

Պատմությունը ցույց է տալիս, որ պարենային շուկայի նման ցնցումները հաճախ ունենում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական և սոցիալական հետևանքներ։ Սննդամթերքի գների կտրուկ աճը կարող է տարբեր երկրներում, որոնք առավել կախված են պարենամթերքի ներկրումից, հանգեցնել սոցիալական դժգոհության, զանգվածային բողոքների և նույնիսկ քաղաքական անկայունության։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ըՆոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հայ սամբիստները պատրաստվում են Աշխարհի առաջնությանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումԴեկտեմբերի 8-ից 11-ը Աբու Դաբիում կանցկացվի ջրին նվիրված համաժողովTashir Arena-ում կայացավ «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերանԹուրքիայի բանտերում կա 266 անչափահաս աղջիկԱՄՆ-ի նավթի ռազմավարական պաշարները հասել են վերջին 44 տարվա նվազագույն մակարդակինՍոցփաթեթով հանգստանալու պայմանագիր եք կնքել կամ պատրաստվում եք կնքել. մինչև տարեվերջ կնքվածը կկատարվի այսօրվա կանոններով. ի՞նչ է փոխվում 2027 թ.-ի հունվարի 1-իցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվորՍարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին