Սա իսկական ֆուտբոլ էր․ Սպերցյանը՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է 2025/26 մրցաշրջանի Ռուսաստանի Գավաթի ՌՊԼ-ի ուղու կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (4:0)։
«Շատ կարևոր էր պատասխանել մեր խաղով և հաղթել: Մեծ շնորհակալություն երկրպագուներին. 31 հազար հանդիսական… ուղղակի վա՜ու: Սա իսկական ֆուտբոլ էր: Կարևոր էր պահպանել կարգապահությունը, վերահսկել էմոցիաները և պատասխանել հենց դաշտում։ Այսօր դա մեզ մոտ ստացվեց։
Երկրորդ խաղակեսից առաջ մեզ ասացին, որ մի փոքր ավելի արագ գործենք, որ դեռ կլինեն գոլային պահեր և ստանդարտներ: Հետո գրանցվեց կարմիր քարտը, ինչից հետո մեզնից պահանջվում էր միայն կարգապահություն և պահերի իրացում»,- Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Чемпионат-ը։
Հիշեցնենք, որ Կրասնոդարի «Օզոն Արենայում» կայացած այս հաղթանակի շնորհիվ «ցուլերը» դուրս եկան ՌՊԼ-ի ուղու եզրափակիչ, որտեղ կմրցեն «Սպարտակ» — «Դինամո» զույգի հաղթողի հետ։ ԲԿՄԱ-ն պայքարը կշարունակի Տարածաշրջանների ուղիով։
Հետևեք մեզ՝ այստեղ



