Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

«Մեր առջևում Իշխանասարն է, պարզ երևում է, Թուրքերն էնտեղ դիրքավորվել են։ Ժողովուրդը քնում, արթնանում է՝ չգիտի՝ վաղը ի՞նչ կլինի։ Ալիևը ոչ Հայաստանի պատմություն գիտի, ոչ էլ Ադրբեջանի, իրա ապուպապերը հայկական հողից են սնվել, նույն քոչվոր թուրքերն են, որ եկել են մեր սարերում հաստատվել են, անասուն են պահել, հիմա ասում ենթե այստեղ են ապրել»։


Ահա այսպիսի անհանգստություններով է ամեն օր քնում ու արթնանում սահմանամերձ դարձած Սյունիքի բնակիչը։


«Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը երկօրյա այցով Սյունիքում էր՝ լսելու քաղաքացիների անհանգստությունն ու մտահոգությունները։


Սոցիալական խնդիրների կողքին՝  սյունեցիները անհանգստացած էին անվտանգային հարցերով, ցույց էին տալիս իրենց սարերը և ասում՝ ահա, այստեղ պատերազմից հետո հաստատվել ու ամրացել են ադրբեջանցիները։


Քաղաքացիներին հատակես անհանգստացնում էր այն, որ պայմանավորված՝ Իրանում տիրող պայթյունավտանգ իրավիճակով, կարող է օտարազգիների անվերահսկելի հոսք սկսել  դեպի Սյունիք, այդ թվում՝ ադրբեջանցիներ և թուրքեր․
«Գյուղի ներքևում՝ Որոտանի հատվածում էլ  թուրքեր ու ադրբեջանցիներ են եկել, նրանք գիշերը թե սարով կմտնեն, թե այլ ճանապարհով, չենք կարող ասել։ Հեռուստատեսությամբ տեսնում ենք, եկել հասել են՝ Ամասիա, Գյումրի, անգամ Երևանում են շրջում, ազատ խոսում, դե թող Փաշինյանն էլ գնա Բաքու, Սումգայիթ, ազատ խոսի, կարող է՞։ Փաշինյանն ուզում  է մեր ժողովրդին վախի մթնոլորտում պահի, բայց ո՞վ է ինքը, մեր ժողովուրդը կոտրվող չէ»  ,-ասում է քաղաքացին։


Սյունեցի կինն էլ մտահոգություն է հայտնում,  որ անվտանգային խնդրի պատճառով այսօր շատ հաճախ գյուղացիները վախենում են  կենդանիներին տանել արոտավայր, քանի որ սահմանն արդեն այնքան մոտ է, որ կենդանիները փախչում են ու մտնում  Ադրբեջանի տարածք․
«Անասուններին պետք է տանել արոտավայր, բայց այսօր դրա հետ կապված որոշակի խնդիրներ կան։ Արոտավայրերի հասանելիությունը սահմանափակ է, և մարդիկ հաճախ դժվարանում են ապահովել անասունների խնամքը։ Այնուամենայնիվ, ներկայումս ընդհանուր լարվածություն կամ խուճապ չկա․ եթե նախկինում նման անհանգստություններ եղել են, հիմա դրանք զգալիորեն նվազել են։

Արտահոսքի կամ օտարերկրացիների ներկայության հետ կապված լուրջ խնդիրներ առայժմ չեն նկատվել։ Չնայած պատերազմից հետո շրջանառվում են խոսակցություններ, թե հնարավոր է տարածքում լինեն ադրբեջանցիներ կամ թուրքական ծագմամբ անձինք, բնակիչները նշում են, որ նման դեպքերի ակնհայտ դրսևորումներ չեն տեսել»,-ասում է բնակիչը։

Սյունիք այցի ընթացքում Ոչ Արևմտյան Ադրբեջանին»  շարժման  համակարգող Սուրեն Սուրենյանցը հանդիպել է նաև Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Ահարոնի հետ՝ լսելու սյունեցիների անհանգստություններն ու լսելու հոգևորականի պատկերացումները՝ այս խնդիրների լուծման հետ կապված։

Արդեն Գորիսի հայտնի Զանգեր կոչվող հատվածում, որի դիմացի հատվածում ադրբեջանական ապօրինի ներխուժումից հետո հաստատված զինվորականներն են, Սուրենյանցը ներկայացրեց սյունեցիների փոխանցած մտահոգությունները։


Նրա խոսքով՝ գարնանային աշխատանքների մեկնարկին ընդառաջ պարզ է դառնում, որ շատ մարդիկ կրկին չեն կարողանալու զբաղվել գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Սահմանամերձ գյուղերում լուրջ մտահոգություն կա նաև դպրոցների փակման վտանգի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ այլևս չկարողանան կապվել իրենց հողի ու տան հետ և ստիպված լինեն լքել բնակավայրերը, լավագույն դեպքում նրանք կտեղափոխվեն Գորիս կամ Երևան, իսկ գուցե նաև արտերկիր։

«Մարդկանց համար այսպես կոչված «խաղաղությունը», որի մասին խոսվում է իշխանությունների կողմից, ավելի շատ անորոշություն է ստեղծում, քան կայունություն։ Գրեթե բոլոր զրուցակիցները ցույց են տալիս շրջակա սարերը և նշում, թե որտեղ են տեղակայված ադրբեջանական զորքերը։ Նույնիսկ այն պահին, երբ մենք զրուցում ենք, գտնվում ենք դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհին գտնվող պատմական վայրում, որը տարիներ առաջ մարդաշատ էր, իսկ հիմա՝ զգալիորեն դատարկված ու պասիվ։

Սոցիալական խնդիրների մի ամբողջ փաթեթ կա։ Խոսվող բարեփոխումները՝ առողջապահական և այլ ոլորտներում, ըստ մարդկանց, չեն հասել Գորիս կամ չեն իրականացվել այնպես, ինչպես ներկայացվում է։ Բացի այդ, քաղաքացիների շրջանում առկա է վախ՝ իրենց տեսակետը հրապարակային արտահայտելու հարցում։ Նրանք մտահոգվում են հնարավոր ճնշումներից՝ նշելով, որ եթե անգամ ավելի պաշտպանված խավերի ներկայացուցիչներ են ենթարկվում հետապնդման, ապա սովորական քաղաքացին առավել ևս կարող է վախենալ»,-ասում է Սուրենյանցը ։

Նրա փոխանցմամբ՝ մյուս կարևոր անհանգստությունը կապված է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի հետ։ Մարդիկ մտահոգված են ադրբեջանցիների հնարավոր վերադարձի թեմայով, հատկապես այն պայմաններում, երբ չկա ստորագրված խաղաղության պայմանագիր և միջազգային հստակ երաշխիքներ։ Այս ամենը խորացնում է անվստահությունն ու թերահավատությունը՝ խաղաղության կայունության նկատմամբ

«Լարված իրավիճակ կա նաև Իրանի շուրջ զարգացումների պատճառով։ Քաղաքացիները մտավախություն ունեն, որ հնարավոր փախստականների հոսքը կարող է ստեղծել լրացուցիչ ռիսկեր, և այդ իրավիճակից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ նույնիսկ էթնիկ առումով վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով։

Չնայած հույս ունեմ, որ թե’ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թե’ ՀՀ անվտանգության ծառայությունն ուշիուշով վերահսկում են իրավիճակը, բայց միեւնույնն է՝ մարդկանց մոտ ընդհանուր առմամբ բացակայում է ապահովության և բարեկեցության զգացումը, ինչի մասին հաճախ խոսվում է պաշտոնական մակարդակով» ,-ամփոփեց զրուցակիցը։
Մասնավոր զրույցներում սյունեցիները նաև մտահոգություն էին հայտնում նաև ԿԳՄՍ նախարարության որոշման հետ կապված, ըստ որի, օպտիմալացման անվան տակ Սյունիքում 50 դպրոց են նախատեսում փակել։

Ըստ սյունեցիների՝ սա կարող է հանգեցնել սահմանամերձ բնակավայրերի դատարկմանը, ինչն ավելի կթուլացնի անվտանգային համակարգը։

Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցԱդրբեջանում հայատյացությունը ունի խորը կրթական, գիտական, մշակութային և որոշ չափով նաև սպորտային արմատացած համակարգ. Գառնիկ ԴավթյանԺողովրդավարության կարևոր հիմնասյուններից է` անկախ դատական համակարգը. իրավունքը պետք է գերակայի․ Արամ ՎարդևանյանՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել