Գերագույն Ազգային անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Սաիդ Ջալիլին կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով վերլուծաբանների տվյալներին։
Ինչպես հայտնի է՝ Ջալիլին Իսլամական Հանրապետությունում ազդեցիկ քաղաքական գործիչ է։ Նա Իրանի միջուկային հարցերովգլխավոր բանակցող է եղել և ներկայում Գերագույն Ազգային անվտանգության խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչն է։ 2024 թվականին Սաիդ Ջալիլին առաջադրվել է Իրանի նախագահի պաշտոնում և անցել է քվեարկության երկրորդ փուլ՝ Մասուդ Փեզեշքիանի հետ միասին։