Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աջակցե՛ք Լիբանանին, աղոթե՛ք Իրանի համար․ պատերազմը նոր փուլ է մտել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Լիբանանում իրավիճակն օրեցօր ավելի անվերահսկելի է դառնում։ Մայրաքաղաք Բեյրութի և երկրի հարավային շրջանների բնակիչներն ընտանիքներով հարկադրված լքում են իրենց տները։ 

«Իսլամ կրող մուսուլմանների համար այս ամիսը սովորական չէ։ Նրանք նշում են Ռամադանի տոնը։ Բայց հատկապես այս վերջին 10 օրերի ընթացքում լիբանանցի  մեր եղբայրներն ու քույրերը լքում են իրենց տները՝ իրենց հետ վերցնելով միայն այն, ինչ կարող են կրել։ Նրանք ապաստան են փնտրում գերբեռնված դպրոցներում, դահլիճներում և ժամանակավոր շինություններում։ Գիշերներն անցկացնում են կոշտ հատակին, իսկ օրերը՝ սնունդ, մաքուր ջուր և հիգիենայի տարրական միջոցներ գտնելու փորձերով»,- MediaHub-ին ասաց Բեքաայի հովիտ տեղափոխված հայազգի Շուշի Ճապաղջուրյանը։ 

Ներքին տեղահանությունը, մեր զրուցակցի խոսքով, կյանքը հասցրել է գոյատևման մակարդակի։ 

«Ռամադանի այս վերջին 10 գիշերներին եւ Մեծ պահքի շրջանում ոչ մի ընտանիք չպետք է մնար միայնակ ու անօթեւան՝ այս համատարած պայթյունների, ցավի մեջ։ Աջակցեք Լիբանանին, աղոթեք Իրանի, Գազայի, ու հակամարտության գոտում գտնվող ժողովուրդների համար»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Պատերազմը ծրագրավորված կերպով մտնում է ավելի ու ավելի սրվող՝ էսկալացիայի փուլ։ Երեկ ԱՄՆ-ի համաձայնությամբ Իսրայելը թիրախավորել է Իրանի Բուշեհրում գտնվող էներգետիկ հաստատությունները։

Այս զարգացումը պատերազմը տանում է նոր փուլ։ Սա, նախ և առաջ, նշանակում է, որ Իրանի ներսում դասական ռազմական թիրախավորումներն այլևս չեն տալիս ակնկալվող արդյունք։ Հետևաբար Իսրայելը՝ ԱՄՆ-ի հետ գործակցությամբ, անցել է էներգետիկ ոլորտը պատերազմի կենտրոնական թիրախ դարձնելուն։

Այս թիրախավորումը գալիս է նրանից, որ Հորմուզի նեղուցը բացելու փորձերը ձախողվեցին՝ մեծ մարտահրավեր դառնալով Թրամփի համար, չնայած ամերիկյան և միջազգային նավատորմերի բազմակի փորձերին։

Ուստի թվում է, թե որոշում է կայացվել ուղղակի թիրախավորել էներգետիկ ոլորտը և այն դարձնել պատերազմի հիմնական նպատակ։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

«Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ»Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ»31-ամյա տղամարդը հրաժարվել էր ընտանիքի հետ միջոցառման գնալուց․ ժամեր անց նրան մահացած են գտել ՆուբարաշենումՅամալի և Ռաֆինյայի դուբլերը հաղթանակ են պարգևում «Բարսելոնային» «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Լույս չի լինելու Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»«Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ»Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ»Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանումՍա հիանալի հնարավորություն է. Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասինՎթար է․ սեպտեմբերի 1-ին ջուր չի լինելու երկար ժամանակովԱպօրինի աղբավայր Շենգավիթում․ ինչ է իրականում կատարվելԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներՀայաստանը կարող է դառնալ 120 կմ հեռահարությամբ «Pinaka» հրթիռների առաջին արտասահմանյան պատվիրատուն․ IDRWԱրաբական երկրները ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները անվանել են «անիրատեսական»Նոր բացահայտումներ՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցումԴարաշրջանի ավարտ․ Լիոնել Մեսսին հեռանում է Արգենտինայի հավաքականիցՁևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա ՏոնոյանԹբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիՎաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը «Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն Մանվելյան