Երևան, 25.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները մտադիր են ավելացնել ներկայումս գործող նախարարությունների թիվը։ Ավելի վաղ մեր աղբյուրները հայտնել էին, որ վերականգնելու են Էներգետիկայի նախարարությունը՝ այդ ստորաբաժանումը դուրս բերելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմից, առանձին գերատեսչություն ստեղծելով։ Պարզվում է, որ խոսքը միայն էներգետիկայի նախարարության մասին չէ։ Առնվազն ևս մեկ նախարարություն պետք է ստեղծվի։

Մասնավորապես, ցանկանում են վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ նախարարության անունը լինելու է ինտենսիվ գյուղատնտեսության նախարարություն։ Հիշեցնենք, գյուղատնտեսության նախարարությունը լուծարվեց 2018 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո՝ մի քանի այլ գերատեսչությունների հետ։ Իսկ գյուղատնտեսության նախարարության ստորաբաժանումները մտցվեցին Էկոնոմիկայի նախարարության կազմ, ու թեև փաշինյանական իշխանությունը պնդում է, որ դրանից հետո գյուղատնտեսության ոլորտում բավականին լուրջ աշխատանք է տարվել, բայց և իրենք էլ հասկանում են, որ երկու նախարարությունների միավորումը Էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում սխալ և չհիմնավորված որոշում է եղել։ Հատկապես հիմա, երբ գյուղատնտեսության ոլորտում կառավարության ներդրումները աճում են, ահռելի միջոցների շրջանառություն է սպասվում, ցանկանում են առանձին նախարարություն ստեղծել։

Օրինակ, վերջին տեղեկությունների համաձայն, եթե 2021 թ․-ին գյուղատնտեսության ոլորտում կառավարության ներդրումները կազմել են 25 միլիարդ դրամ, ապա 2025 թվականի վերջի տվյալներով՝ այն կազմել է 42 միլիարդ դրամ։ 2021 թվականի նկատմամբ այլ ներդրումները գյուղատնտեսության ոլորտում կրկնապատկվել են 2021 թ․-ի համեմատ, քառապատկվել՝ 2017 թվականի համեմատ։ Իշխանությունները նաև պատրաստվում են գյուղատնտեսական ապահովագրության համակարգ ներդնել, և դա էլ լրացուցիչ աշխատանք է պահանջում։ Մեր աղբյուրը հայտնել է, որ փաշինյանական իշխանությունը ցանկանում է վերականգնել նախարարությունը, որպեսզի նախ՝ Էկոնոմիկայի նախարարությունը չլինի սուպերնախարարություն՝ իր ֆինանսական հնարավորություններով, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերով։

Մյուս կողմից էլ կարողանան ավելի շատ քպականների պաշտոնների նշանակել։ Բանն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո շատ քպականներ դուրս են մնալու խորհրդարանից, և վերջիններիս համար պետք է նոր պաշտոններ ստեղծել՝ նրանց աշխատանքով ապահովելու համար։ Ներկայումս կառավարությունում քննարկվում է նախարարությունների թիվը ավելացնելու հնարավորությունը, գործող 12 նախարարությունները չափազանց քիչ են, իսկ պաշտոնի ախորժակ ունեցող քպականների թիվը՝ շատ ավելի մեծ, քան կարելի էր ենթադրել։

Հայտնի չէ, թե Փաշինյանն ում է նախատեսում գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։ Նրա իշխանության օրոք ոլորտը ղեկավարել է Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, սակայն վերջինիս դժվար թե նշանակեն նախարար, լավագույն դեպքում կարող է լինել գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, իսկ պաշտոնում կնշանակեն որևէ ազդեցիկ քպականի։

Աննա Մարգարյան

Օմանի մոտ հարձակում է եղել տանկերի վրա Մարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԱՄՆ-ը չի բացառում Իրանի ուղղությամբ hարվածների վերսկսումը. Հեգսեթ «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ»Իշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԱվագ բուժաշխատողների անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը կփոփոխվի. «Փաստ»3 կենդանակերպի նշաններին աշնանը արտառոց փոփոխություններ են սպասվումՔանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ»Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ»Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում օգոստոսի 25/26-ին լույս չի լինելուՍաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ինՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրելԻՀՊԿ․ Վաշինգտոնն ի վիճակի չէ բացել Հորմուզի նեղուցը նավարկության համարՍևանի լողափում ջրափրկարարները երեք քաղաքացու և հեծանվանավակն ափ են վերադարձրելՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցություն չի իրականացնումԲարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարություն է տարածելԱնցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականները«Էլեկտրոլիֆտ» ընկերության աշխատակիցը 7-րդ հարկից վայր է ընկել և հայտնվել վերելակի հորանում․ բժիշկները արձանագրել են նրա մահըԲանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելՀայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառըԿիևն ու Մոսկվան գերիներ են փոխանակել Ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Ուկրաինան խնդրել է Հարավային Կորեային Patriot հրթիռներ մատակարարել Լատվիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵս վճռական եմ տրամադրված անել ամեն ինչ, որպեսզի մենք միասին ապահովենք ձեզ անհրաժեշտ աջակցությունը. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Զելենսկուն