Երևան, 20.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)

Euromedia24-ի «Մեծ քննարկման» տաղավարում բանախոսները քննարկում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հավանական սցենարները, դրա տնտեսական վնասներն ու վտանգները և այլ կարևորագույն հարցեր, որոնք տեղ են գտել մամուլում ու սոցիալական մեդիայում։

Հաղորդման բանախոսներն են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։ Քննարկման մոդերատորն է «Ռեֆորմիստների կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը։

Վահան Բաբայանը, դիմելով ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանին, հարցնում է՝ արդյոք Ալիևը կարող է ընտրություններից հետո փոխել նախաստորագրված խաղաղության փաստաթղթի բովանդակությունը՝ պահանջելով որևէ պայման կատարել, որպեսզի ինքը համաձայնի ստորագրել՝ սպառնալով «երկաթե բռունցքով»։

Հայկ Նահապետյանը պատասխանում է՝ այդ պայմանները վաղուց են դրվել, և Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրանց։ Պարզապես իմանալով, որ այդ զիջումները կարող են ներքաղաքական բախումների պատճառ լինել, ձգձգում է։ Կարևորը օդային միջանցքի հետևյալ ձևակերպումն է․ Ալիևը ասում է, որ իրենք են դա վերցրել՝ հավելելով, որ միջազգային իրավունքով դա իրենց հասնում էր, ուղղակի Հայաստանը չէր տվել, և իրենք վերցրել են։ Այստեղ վտանգը հետևյալն է․ Ալիևը ինչ էլ որ անում է, աշխատում է միջազգային խաղացողների զայրույթին չարժանանալ։ 

«Ալիևը ինչո՞ւ պատերազմի համար տարածաշրջանում շահեր ունեցող երկրների ճնշմանը չարժանացավ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչեց, որով Ադրբեջանի նախագահին իրավունք տվեց իր տարածք հանդիսացող Արցախում իրականացնել ռազմական գործողություններ՝ հակաահաբեկչական շեշտադրումով։ Ալիևը օգտվեց ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի միջազգային իրավունքից։ Այսպիսով՝ նա օդային տարածքը վերցրել է ուժով, բայց նա հիմնավորում էր, որ այդ օդային տարածքը իրենցն էր Ադրբեջանի երկու մասը միմյւանց կապելու իրավունքից ելնելով։ Եվ Ալիևի նշած ադրբեջանցի փախստականները միջազգային կոնվենցիայով իրավունքներ ունեն՝ վերադարձ, աշխատանք, տանի, անվտանգություն»,-ասում է Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվում է պատերազմող կողմերի միջև, և Ադրբեջանը կարող է պարտվող կողմից, այս դեպքում՝ Հայաստանից, ռազմական տուգանք՝ կոնտրիբուցիա պահանջել։ Ավելին, նա կարող է միջազգային հետախուզում և արտահանձնում պահանջել այն ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր պատճառ կարող էին լինել, իր բնորոշմամբ, 1988-1991 թվականներին 5000 ադրբեջանցիների անհետանալու համար։ Ալիևն այս ամենի համար հիմնվելու է միջազգային իրավունքի վրա՝ հավելելով, որ եթե այն չի գործում, ինքը ուժով է վերցնում։ 

«Փաշինյանը Ադրբեջանի թեկնածուն է, և մեր ժողովուրդը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելիս՝ պետք է կողմնոշվի՝ Ադրբեջանի թեկնածուին է ձայն տալիս, թե՞ այդ թեկնածուի դեմ ցասնկացած այլ քաղաքական ուժի»,- հավելում է Հայկ Նահապետյանը։  

«Իշխանությունը «Թրամփի ուղու» վրա կառուցել է քարոզչական հնարք, որպեսզի փորձի հարց լուծել։ Ի՞նչ եք կարծում, նրանք վերլուծաբաններ չունե՞ն, որպեսզի հուշեն, որ կարող է ոչինչ չստացվել»,-հարցնում է քննարկման մոդերատոր Վահան Բաբայանը։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ տարածաշրջանում, վստահաբար, բալանսի փոփոխություն է տեղի ունենալու։ Եվ «Թրամփի ուղին» միայն այդ «արահետը» չի լինելու, այլ նաև Իրանի մի մասը։ Իսկ եթե ԱՄՆ-ն պարտվի, նա դուրս է գալու ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, այլ նաև նրա առջև պահանջ է դրվելու, որ այնտեղ ամերիկյան բազաներ չլինեն։ Այնպես որ, այդ ամերիկյան բազաները ոչ միայն անվտանգություն չեն ապահովում, այլ այդ երկրները ծախսում են իրենց ռեսուրսները, որ այդ բազաների տեխնիկան անվնաս մնա։ Այս համատեքստում, Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, դուրս են գալու նաև մեր տարածաշրջանից, և այդ «ուղի» կոչվածը ուղղակի զրոյացվելու է։  

«Այս պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակը քիչ հավանական է, և եթե Իրանը հաղթի, «Թրամփի ուղի» կոչվածը ընդհանրապես գոյություն չի ունենալու, և Իրանը նախանձախնդիր է լինելու իր բոլոր հարևանների հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որ իր հարևանների տարածքում Միացյալ Նահանգները կամ ՆԱՏՕ-ն ներկա չլինեն»,- եզրափակում է Հայկ Նահապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ Ներգաղթի իրական պատճառները․ ինչու 2025-ի ցուցանիշը չի կարելի վերագրել միայն «խաղաղությանը»․ Շաքե ԻսայանՎեհափառը հրավիրվել էր Իլիա II-ի հուղարկավորությանը, սակայն նրան արգելվել է լքել երկիրը․ Պաչուաշվիլի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական վարչությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ են նշանակվել Շրի Լանկան արգելել է մուտքը իրանական նավերի և ամերիկյան կործանիչների համար Hyur Home Dilijan հյուրատունն ընդլայնվում է Women In Business ֆինանսավորման շնորհիվԲաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել Ժողովրդի վստահությունը անդառնալիորեն մսխած, Հայաստանի գլխին երեք պատերազմ բերած ու դրանցում պարտված թույլ ղեկավարը վախեցած է․ Մարիաննա ՂահրամանյանՄակրոնը կոչ է արել ԵՄ-ին վարկ տրամադրել Կիևին Փաշինյան, մենք լսեցինք քո քաղաքական հայտարարությունները, բայց Արթուր Ավանեսյանը եկել է քեզ անվտանգության մասին մի քանի դաս տալուԻրանը հայտարարել է, որ հակամարտությունից հետո կշարունակի վերահսկել Հորմուզը Անվտանգության լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ն լքում է Իրաքը Գողություն՝ Հրազդանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում. գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Վստահ եմ արածի բեռն ա ձեզ տանջում, շատ ծանր բեռը, դուք հո գիտեք թե ձեր իշխանության տարիներին ինչ « ձեռքբերումներ» ունեք, որոնք երբեք չեն մոռացվելու․ Արման ԱբովյանԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Սիրիային հարվածներով, եթե դրուզները ճնշման ենթարկվեն Կյանքից հեռացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը Հանդիպակաց երթևեկող «ԲՄՎ»-ն հայտնաբերվել է․ կազմվել է արձանագրություն (տեսանյութ) Իրանը զգուշացնում է՝ էներգետիկ թիրախների դեպքում պատասխանն ավելի ուժեղ կլինի, զոհերի թիվը շարունակում է աճել Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս մաhացել է Մի´ թիրախավորեք լրագրողներին, դուք նրանց շնորհիվ եք իշխանության եկել. Թ. ԹովմասյանԸնտրությունները վերածվում են «Ադրբեջանի թեկնածուի» օգտին կամ նրա դեմ հանրաքվեի. Նահապետյան (տեսանյութ)Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Ցանկացած ընդդիմադիր գործողություն այս վարչախումբը հիբրիդային պատերազմ է որակում․ Ավետիք Չալաբյան Իրանում uպանվել է հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քավուս Դեհրուդին Որ դեպքում նավթի գները կարող են բարձրանալ մինչև 180 դոլար․ ԶԼՄ Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԴու չէի՞ր նախկինների ազատագրած Շուշիում տրնգի պարում, բա հիմա էլ պարի․ Շարմազանովը՝ Փաշինյանին Վերադարձ, թե՞ ընդլայնում. ինչ է թաքնված ադրբեջանցի տեղահանված անձանց խնդրի հետևում (տեսանյութ) Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս մաhացել է Պատրիարք Ֆիլարետն է մաhացել 97 տարեկան հասակումՓաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան» Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ ԱբրահամյանՀունիսի 7-ին հայ ժողովուրդը ընտրելու է ուժեղ Հայաստան, ուժեղ բանակ, ուժեղ դիվանագիտություն և ուժեղ վարչապետ. Արման Պետրոսյան9-րդ դասարանցիները «Գրականության» և «Հայաստանի պատմության» քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափովՀանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումՈւնենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանԲագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.ՓաշինյանինՄեքենայի պահեստամասերի գործարան է այրվել, առնվազն 50 մարդ վիրավnրվել է․ (տեսանյութ) «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը 2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանՀայտնվել են մարդկանց հետապնդող տզերՄերկապարուհին անդամահատել՝ մասնատել է ընկերուհուն. դաժան կադրեր