Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեք ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին։ Հայաստանի գործող իշխանությունները մեկը մյուսի հետևից սպոնտան որոշումներ են կայացնում։ Մե՛կ թոշակներն ու նպաստներն են բարձրացնում, մե՛կ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը, մյուս կողմից հայտարարում են, որ Երևանում և տարբեր համայնքներում մանկապարտեզներն անվճար են դառնալու, մեկ էլ հայտարարում են, որ 0 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր են տրամադրելու։ Չեն մոռանում ամենօրյա ռեժիմով հիշեցնել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման մասին, որը, սակայն, կարծեք թե, կյանքի է կոչվել բուժաշխատողների աշխատավարձերի հաշվին։ Այն, որ սրանք նախընտրական շրջանով պայմանավորված քայլեր են, ակնհայտ է, բայց մեր բյուջեն պատրա՞ստ է այս բեռը կրելուն։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն ասում է՝ իրական ռիսկեր կան։ «Սոցիալական ընթացիկ ծախսերի կտրուկ ավելացումն իրական ռիսկեր է բերում, որոնք նախ և առաջ կարող են ունենալ իրական սոցիալական հետևանքներ՝ պայմանավորված գնաճով։ Այդ մասին խոսել է նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահը և իրավացիորեն նշել է, որ սա գնաճային ճնշումների կարող է հանգեցնել։ Դրա փոխարեն առաջարկում էինք, որ օբյեկտիվ կլիներ և տնտեսական առումով հիմնավորված, եթե այս սոցիալական բարձրացումները, որոնք խոստացել էին իրենց ծրագրերով, իրականացնեին փուլային՝ հինգ տարվա ընթացքում, ոչ թե կտրուկ կերպով՝ պաշտոնավարման ժամկետի վերջում։ Պարզ է, որ հետապնդում են զուտ նեղ քաղաքական նպատակ։ Ցանկանում են ընտրություններից առաջ ընտրողի քվեն շահել, բայց այս գործողությունների բեռը, բնականաբար, կրելու է մեր տնտեսությունը։ Երկրորդը՝ բյուջեի եկամուտների մասով. այո՛, պետական բյուջեի եկամուտների աճը համարժեք չէ ընթացիկ ծախսերի աճին, և ընթացիկ ծախսերի այս կտրուկ բարձրացումը կարող է բերել մակրոտնտեսական որոշակի անկայունության։ Բյուջեն պլանավորել ես կոնկրետ եկամուտների պարագայում, բայց ընթացքում ընթացիկ ծախսերը կտրուկ ավելացնում ես։ Այսպես, եկամուտները չեն աճում, ուրեմն պետք է ավելացնես պետական բյուջեի դեֆիցիտը, այսինքն՝ կա՛մ ներքին պարտքը, կա՛մ արտաքին պարտքը։ Պետք է արձանագրենք, որ այս գնաճը և պետական բյուջեի դեֆիցիտի ավելացումը կարող են հանգեցնել նաև ազգային արժույթի որոշակի արժեզրկման, այդ արժեզրկման ռիսկն իրապես կա, և դա իր հերթին նորից շղթայաբար բերելու է գնաճի և այլ բացասական հետևանքների։ Կարճ ասած՝ ակնհայտ է, որ նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր՝ մակրոտնտեսական իմաստով, ընդհանուր տնտեսության իմաստով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը։

Մենք պարբերաբար նաև ականատես ենք լինում, որ տարբեր երկրներ (վերջին շրջանում կարծես առավել ակտիվ է Եվրոպական միությունը) խոստանում են ներդրումներ կատարել Հայաստանի այս կամ այն ոլորտում։ Օրինակ՝ օրերս Վերականգնման վարկերի բանկի տնօրենը և Հայաստանի ֆինանսների նախարարը ստորագրեցին 135 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը, որոնք ուղղված են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի ֆինանսավորմանը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանին վարկ կամ դրամաշնորհ է տրվում, բայց կարծում ենք, որ կհամաձայնեք՝ նախընտրական շրջանում հանրությունն առավել կասկածամիտ է դառնում՝ սրա հիմքում Հայաստանի իշխանություններին քաղաքական աջակցությո՞ւնն է, թե՞ մեր երկրի այս կամ այն ոլորտը զարգացնելու իրական ցանկությունը։

Պատգամավորը նախ իր մի մտահոգության մասին է բարձրաձայնում։ «Խոստումները, որոնք հիմնականում տրվում են նախընտրական փուլերում, հատկապես այս իշխանության օրոք, տարբեր ներդրումների, աջակցության ծրագրերի և այլնի մասին, հետո չեն իրականանում։ Հիշում ենք 2,6 միլիարդ եվրոյի ծրագրի մասին, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում ակնկալվող մեծ արդյունք կար ձևակերպված։ Տարիներն անցան, բայց այդ ծրագիրը, մեղմ ասած, չիրականացվեց։ Այդ սպասումները, որոնք առաջանում են և հետո չեն իրականացվում, ավելի շատ բացասական հետևանքներ են թողնում։ Իսկ ինչ վերաբերում է, որ նորից խոստումներ են տալիս, սպասումներ առաջացնում, կարծում եմ՝ մեր հանրությունն էլ, քաղաքացիներն էլ արդեն պետք է իրենց փորձով հետևություններ անեն, այն է՝ նախորդ փուլում ինչ խոստացան և ինչ իրականացրեցին։ Դրա ներքո պետք է դիտարկեն այս նոր խոստումները»,-նկատում է մեր զրուցակիցը։ Իսկ այն հարցադրմանը, թե այս խոստումներն իրենց մեջ ավելի շատ քաղաքական գործոն են պարունակո՞ւմ, թե՞ տնտեսական, Ավետիսյանն արձագանքում է. «Ընդհանուր առմամբ, շատ դժվար է տարանջատել, որովհետև պրոցեսն ինքնին քաղաքական է, և աջակցության նման ծրագրերը, այո, նաև քաղաքական բաղադրիչ ունեն։ Այստեղ շատ կարևոր է, որ տեղի ունեցողն իրական դաշտում լինի, ոչ թե զուտ պոպուլիստական նպատակադրումներից ելնելով։ Կարևոր է, որ գործ ունենանք իրականությանը համապատասխանող ծրագրերի հետ»,հավելում է նա։

Մեր տարածաշրջանը ևս վայրիվերումների փուլում է։ Ավաղ, Իրանի դեմ պատերազմը շարունակվում է, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ոչ միայն ընդհանրապես համաշխարհային, այլև Հայաստանի տնտեսության վրա։ «Տարածաշրջանը գտնվում է տուրբուլենտության մեջ։ Աշխարհաքաղաքական բարդ վիճակը և փաստացի պատերազմը չի կարող տարածաշրջանի որևէ երկրի վրա չունենալ տնտեսական անվտանգության իմաստով բացասական ազդեցություն։ Երկրորդ՝ Իրանը մեր արտահանման և ներմուծման հիմնական ուղղություններից մեկն է։ Ունենք երկու հիմնական ուղղություն, որոնցից մեկը վտանգված է, և, ըստ էության, այստեղ լուրջ խնդիր է առաջանալու նաև այդ ուղղությամբ և՛ արտահանողների, և՛ ներմուծողների, և՛ մեր բիզնես հանրության համար։ Երրորդ՝ ի վերջո, շատ կարևոր է, որ այսպիսի իրավիճակներում շատ ներդրումային ծրագրեր, որոնք գալիս են տարածաշրջան, այդ թվում՝ տարածաշրջանի ենթակառուցվածքները զարգացնող կամ առանձին երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների ձևով իրականացվող ծրագրերը, վստահաբար հետաձգվում են, որովհետև կա անորոշություն և ռիսկ։ «Վառվող» տարածաշրջանում ներդրումներ իրականացնելուց ձեռնպահ կմնան, դա էլ ակնհայտ է։ Եվ, վերջապես, շատ բարդ է ասել, թե որքան կտևի, ինչ հանգուցալուծում կունենա այս պատերազմը։ Ինքնին սա է անորոշ ամբողջությամբ, և այս բոլոր անորոշությունները, եթե գումարեք, դրանք ոչ միայն քաղաքական, աշխարհաքաղաքական, այլ կոնկրետ տնտեսական չափելի ռիսկեր են»,եզրափակում է Թադևոս Ավետիսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Վարորդների ուշադրությանը․ Երևան-Սևան ճանապարհին երթևեկության փոփոխություններ կլինեն Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը ՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանՆոյեմբերի 7-ից կվերականգնվեն Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Ֆրանսիայի վրայով թռչող 4 ինքնաթիռում ռումբերի առկայության մասին հաղորդագրություններ են ստացվել Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացք Իշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում բողոքի ակցիաների օրը ձերբակալվածների թիվը գերազանցել է 600-ը ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ