Երևան-Գառնի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. փրկարարներին չի հաջողվել հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 12-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 22.50-ի սահմաններում քաղաքացուն զանգահարել է ընկերը՝ Լ.Ս.-ն, և հաղորդել, որ Երևան-Գառնի ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով ՃՏՊ-ի է ենթարկվել (մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը), որից հետո վերջինիս հետ կապ չի կարողանում հաստատել:
Ահազանգողը գտնվում է Կոտայքի մարզի Հացավան գյուղի ցուցանակի մոտակայքում. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հետախուզել են Ջրվեժ-Հացավան-Գեղարդ հատվածը, սակայն անարդյունք:
Լ.Ս.-ի որոնողական աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կվերսկսվեն ս.թ հուլիսի 13-ին:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



